Աշխարհ

03.12.2016 13:03


Էրդողանը Թուրքիայի բնակիչներին կոչ է արել դոլարով խնայողությունները լիրա ու ոսկի դարձնել

Էրդողանը Թուրքիայի բնակիչներին կոչ է արել դոլարով խնայողությունները լիրա ու ոսկի դարձնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բնակիչներին կոչ է արել դոլարով խնայողությունների փոխարեն թուրքական լիրա կամ ոսկի գնել։ Այս մասին հայտնում է Cumhuriyet–ը։

Նշվում է, սակայն, որ Էրդողանի այս հայտարարությունը չի «փրկել» լիրայի դրությունը, որը դեկտեմբերի 2–ին շարունակել է անկում ապրել դոլարի համեմատ։

Նշվում է, որ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո դոլարը ռեկորդային վերելք է ապրում, իսկ լիրան արժեզրկվել է մոտ 14 տոկոսով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը