Լրահոս

03.12.2016 23:02


Վրաերթ է տեղի ունեցել Եղվարդի խճուղում

Վրաերթ է տեղի ունեցել Եղվարդի խճուղում

Դեկտեմբերի 3-ին, ժամը 21.23-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Եղվարդի խճուղու թիվ 136 հասցեում՝ Սոչի Պլազա հյուրանոցային համալիրի մոտակայքում, ՎԱԶ-2106 մակնիշի 34 DS 417 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1972 թ. ծնված Ն. Վ.) վրաերթի է ենթարկել 1964 թ. ծնված Ա. Մ.-ին:

Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Արմենիա ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը