Քաղաքական

05.12.2016 09:13


Այսօր մեկնարկում է ԱԺ հերթական քառօրյան

Այսօր մեկնարկում է ԱԺ հերթական քառօրյան

Այսօր մեկնարկելու է հինգերորդ գումարման Ազգային ժողովի տասներորդ նստաշրջանի հերթական քառօրյան։

ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 6 հարց, 2 միջազգային պայմանագիր: ԱԺ դեկտեմբերի 5-8-ի քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 132 հարց, 32 միջազգային պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և դեկտեմբերի 5-8-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի դեկտեմբերի 5-ի նիստում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը