Աշխարհ

06.12.2016 21:00


Սաուդյան Արաբիայի բնակիչներն աղքատ հավաքարարին ոսկիներ ու «iPhone 7» են նվիրել (լուսանկար)

Սաուդյան Արաբիայի բնակիչներն աղքատ հավաքարարին ոսկիներ ու «iPhone 7» են նվիրել (լուսանկար)

Բանգլադեշի քաղաքացի Նազեր ալ Իսլամ Աբդուլ Քարիմը, որը հավաքարար է աշխատում Սաուդյան Արաբիայում, ակնթարթորեն հայտնի է դարձել, երբ նրան ծաղրել է «Instagram»–ի մի օգտատեր։ Այս մասին հայտնում է «life.ru»–ն։

Սոցցանցում տեղադրված լուսանկարում ոսկերչական խանութի ցուցափեղկի մոտ կանգնած Քարիմը նայում է ոսկյա զարդերին։

«Այս մարդն արժանի է միայն նայելու աղբին»,– այսպես է մեկնաբանել լուսանկարը հեղինակը։

Քարիմն անգամ չի իմացել, որ իրեն լուսանկարում են։ Բացի այդ, լուսանկարը, որում երևում է, որ տղամարդը չունի գումար ոսկյա զարդերի համար, հուզել է Սաուդյան Արաբիայի բնակիչներին, և այն տարածել են ավելի քան 6500 անգամ։

Օգտատերերին հաջողվել է պարզել խանութի տեղը՝ հայելու արտացոլման միջոցով, և որոշել են Քարիմի համար նվերներ հավաքել։ Արդյունքում՝ հավաքարարը ստացել է այն զարդերը, որոնք դիտում էր, մի քանի պարկ բրինձ ու մեղր, «Apple iPhone 7» և «Samsung Galaxy» հեռախոսներ, ինչպես նաև ավիատոմս դեպի հայրենիք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը