Կարծիք

06.12.2016 12:55


Թույլ չտալ ՀՀԿ-ին ևս մեկ անգամ ոտնահարել Սահմանադրությունն ու մեր հիմնարար իրավունքները

Թույլ չտալ ՀՀԿ-ին ևս մեկ անգամ ոտնահարել Սահմանադրությունն ու մեր հիմնարար իրավունքները

«Արդարություն Հայաստանին» նախաձեռնությանը միացել է արդեն 4400 մարդ։ Շատ է սա թե քիչ, ցույց կտա ժամանակը։ Եթե այդ բոլոր մարդիկ հետևեն Սերժ Թանկյանի օրինակին ու մասնակցեն ընտրություններին՝ որպես դիտորդ, ապա դա մեծ օգուտ կտա Հայաստանին, և իսկապես հնարավորություն կստանանք հասնել արդարության։

Արդար ընտրությունների գործոնը, թերևս, հասարակության մեջ թերագնահատված է, այնինչ իրականում դա ժողովրդավարության, ազատության և բարեկեցության հիմքն է։ Հենց լեգիտիմ ընտրությունների ինստիտուտն է ծնում պատասխանատու իշխանություն։ Մարդիկ մտածում են, թե Սերժ Սարգսյաններ ու Շարմազանովներ միայն մեր հասարակությունում են ծնվում։ Բայց դա այդպես չէ. նույն Եվրոպայում ու Ամերիկայում էլ քիչ չեն նրանց նման դեմքերը, ոմանք նաև բարձր պաշտոններ ունեն։ Ուղղակի այնտեղ իշխանությունը հաշվետու է հասարակությանը և մանդատը ստանում է ժողովրդից։

Դրա համար է, որ ժողովրդավարական երկրներում քաղաքական գործիչներն ու պետական գործիչները ստիպված են պաշտպանել հասարակության, պետության շահերը, այլ ոչ թե զբաղվել թալանով, ինչպես Հայաստանում։
Դա է պատճառը, որ մենք պետք է ընտրությունների նկատմամբ վերահսկողություն սահմանենք, թույլ չտանք հանրապետականներին՝ «ինքան ուզեն՝ էդքան խփեն»։ Իրականում մեզանից շատ բան է կախված, պարզապես բոլորս պետք է միավորվենք այս գաղափարի շուրջ և համախմբված թույլ չտալ ՀՀԿ-ին ևս մեկ անգամ ոտնահարել Սահմանադրությունն ու մեր հիմնարար իրավունքները։

Անձամբ ես միացել եմ այս նախաձեռնությանը և Սերժ Թանկյանի օրինակով մասնակցելու եմ ընտրություններին որպես դիտորդ։ Դուք էլ միացեք, որ Սերժ Թանկյանին և ինձ հանրապետականները չտփեն։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը