Աշխարհ

07.12.2016 10:35


Օբաման խոստովանել է՝ ԻԼԻՊ–ը ստեղծվել է Իրաքում ԱՄՆ–ի արշավի արդյունքում (տեսանյութ)

Օբաման խոստովանել է՝ ԻԼԻՊ–ը ստեղծվել է Իրաքում ԱՄՆ–ի արշավի արդյունքում (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ Իրաքում Սադդամ Հուսեինի ռեժիմը տապալելու նպատակով ԱՄՆ–ի կողմից իրականացված ռազմական արշավն է դարձել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջացման պատճառներից մեկը։

Ամերիկացի առաջնորդը նման հայտարարություն է արել ԱՄՆ ՌՕՈՒ–ի Մաքդիլի բազայում ահաբեկչության դեմ պայքարին նվիրված իր ելույթում, որը հեռարձակվել է Սպիտակ տան կայքով։

«Մենք հրաժարվեցինք կրկնել 2003–ի ներխուժման որոշ սխալներ, որոնք ի սկզբանե նպաստեցին մի խմբավորման աճին, որը հայտնի դարձավ որպես ԻԼԻՊ»,–նշել է Օբաման։

«Россия 24»–ի փոխամցմամբ՝ Օբաման նաև հավաստիացրել է՝ Վաշինգտոնը կշարունակի հետագայում ևս մասնակցել տարբեր մայրցամաքների հակամարտություններին, և եթե հարկ լինի, միակողմանի կարգով։

Ավելի վաղ էլ ԱՄՆ ՊՆ ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել էր, որ ԱՄՆ կոալիցիայի ԶՈՒ–ն չպետք է ավարտի իր գործողությունները Իրաքում, եթե անգամ ԻՊ–ն պարտվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը