Աշխարհ

07.12.2016 15:16


Ցեղասպանության մասին Փաուերի ելույթն ԱՄՆ քաղաքականության մեջ փոփոխություն չի նշանակում. Թոներ

Ցեղասպանության մասին Փաուերի ելույթն ԱՄՆ քաղաքականության մեջ փոփոխություն չի նշանակում. Թոներ

ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները մեկնաբանել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերի ելույթը, որում նա հիշատակել է Հայոց ցեղասպանության ժխտման մասին:

«Նրա նշումը չի վկայում վարչակազմի քաղաքականության որևէ փոփոխության մասին»,- Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում ասել է Թոները։

Հարցին՝ ինչու վարչակազմը չի օգտագործում «ցեղասպանություն» տերմինը, Թոները նշել է, որ նախագահը, ներկայիս վարչակազմը, ինչպես նաև նախորդը բազմիցս ընդունել են այն փաստը, որ Օսմանյան կայսրության վերջին օրերին 1,5 մլն հայ սպանվել կամ մահվան է ուղարկվել:

«Մեր քաղաքականությունն այսպիսին է մնում: Ես չեմ ուզում տերմինաբանության մեջ խորանալ, կամ թե մենք ինչպես ենք այդ իրադարձությունները հիշատակել»,- հավելել է Թոները՝ խուսափելով այն հարցի պատասխանից՝ արդյոք Թուրքիայի հետ հարաբերություններն ազդո՞ւմ են «ցեղասպանություն» բառն արտաբերելու վրա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը