Լրահոս

07.12.2016 23:02


Ավազակային հարձակում Հրազդան քաղաքում. հարձակվել են տարադրամի փոխանակման կետի աշխատակցի վրա

Ավազակային հարձակում Հրազդան քաղաքում. հարձակվել են տարադրամի փոխանակման կետի աշխատակցի վրա

Խոշոր չափի ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: shamshyan.com-ը հայտնում է, որ 3 անհայտ անձինք՝ փայտե մահակներով զինված, հարձակվել են Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 115 շենքի բնակիչ, 52-ամյա Սոս Մուրադյանի վրա և նրանից հափշտակել խոշոր գումար: Հանցագործները իրենց հետ տարել են 1 մլն ՀՀ դրամ, 100 հազար ՌԴ ռուբլի, 3700 ԱՄՆ դոլար և 4 հազար եվրո:

Ս. Մուրադյանը որպես անհատ ձեռներեց զբաղվում է տարադրամի փոխանակմամբ և աշխատանքից հետո վերադառնալով տուն, իր վարած Honda մակնիշի 20 ԼՍ 069 համարանիշի ավտոմեքենան փորձել է կայանել ավտոտնակում և երբ ավտոտնակի դարպասը բացել է՝ թիկունքից գլխի մասին հարվածներ է ստացել, որից հետո հանցագործը կամ հանցագործները նրա մոտ եղած նշված գումարը տարել են:

Հրազդանի քննչական բաժնում քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ խոշոր չափի ավազակային հարձակում կատարելու փաստով:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը