Աշխարհ

08.12.2016 11:25


Կուբան ուզում է ԱՄՆ-ի հետ մի շարք համաձայնագրեր ստորագրել նախքան Օբամայի հեռանալը

Կուբան ուզում է ԱՄՆ-ի հետ մի շարք համաձայնագրեր ստորագրել նախքան Օբամայի հեռանալը

Կուբայի ԱԳՆ-ի՝ ամերիկյան հարցերով դեպարտամենտի տնօրեն Խոսեֆինա Վիդալը հայտարարել է, որ Հավանան հույս ունի Վաշինգտոնի հետ համագործակցության մասին մի շարք համաձայնագրեր ստորագրել նախքան ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման վայր կդնի իր լիազորությունները։ Այս մասին հաղորդում է «Reuters»–ը։

«Ներկայումս մենք քննարկում ենք ևս 12 համաձայնագիր՝ դրանց մեծ մասը ստորագրելու հնարավորություն ունենալու նպատակով»,–ասել է Վիդալը Հավանայում երկկողմ հանձնաժողովի նիստի ավարտից հետո։

Դիվանագետի խոսքերով՝ համաձայնագրերը վերաբերում են, մասնավորապես, սեյսմոլոգիայի և օդերևութաբանության ոլորտներին։

«Կուբան հույս ունի, որ ԱՄՆ–ի նոր կառավարությունն ուշադրության կարժանացնի ձեռք բերված արդյունքները, որոնք ստացել են Կուբայի բնակչության և ԱՄՆ-ի քաղաքացիների մեծամասնության աջակցությունը»,– նշել է ԱԳՆ–ի ներկայացուցիչը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը