Կարծիք

08.12.2016 14:27


Նորից պարտքեր-վարկեր-ապառիկով Ամանոր

Նորից պարտքեր-վարկեր-ապառիկով Ամանոր

Ճիշտ են ասում՝ ձմեռը հարուստների համար է: Ձմռան ամիսներին մեր հասարակության թշվառությունն է՛լ ավելի է ընդգծվում՝ կապված ցրտի, գների թանկացման, ծախսերի կրկնապատկման հետ:

Ձմռանն ամեն ինչ թանկանում է՝ սննդից սկսած, հագուստից վերջացրած: Այս ամիսներին հասարակության մեծամասնությունը շատ ավելի վատ է ապրում, քան տարվա մյուս եղանակներին: Դրա համար էլ ձմեռը սիրում են միայն հարուստները, քանի որ ձմռանն իրենց քթից սառույցը չի կախվում, մարմնի ոչ մի հատվածում ցուրտ չեն զգում, ձեռքերն էլ չեն սառցակալում, ճաքճքում, իսկ թանկացումները բացարձակ չեն ազդում ո՛չ նրանց «ներվերի», ո՛չ նրանց ընտանեկան խաղաղության, ոչ էլ գրպանի վրա. ավելին՝ ձմռան պարգևած հաճույքներից միայն նրանք են «գլուխ հանում» ու լիովին օգտվում:

Մենք՝ ինչ…Մենք տարվա այս եղանակը չենք սիրում, շատերն էլ ատում են, քանի որ այդ ամիսներին վախերով ենք ապրում: Վախում ենք, քանի որ մի կողմից չգիտենք՝ ինչպես տաքացնել բնակարանը, որ ամսվա վերջում ողջ աշխատավարձը չտանք վառելիքին, մյուս կողմից՝ չենք կարողանում խնայել, քանի որ տանը երեխաներ կան, որոնց հիվանդացնելն էլ ավելի «թանկ» ու մեծ խնդիր է:

Մի քանի օրից էլ Ամանորն է մոտենում՝ էլի հարուստների սիրելի տոնը: Ամանորին ընդառաջ՝ գներն է՛լ ավելի են բարձրանում, ծառայությունները՝ նույնպես... Նորից պարտքեր-վարկեր-ապառիկով Ամանոր, հետո ամբողջ տարին դրանք «փակվելու» ջանքեր ու համբերություն:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը