Քաղաքական

08.12.2016 15:10


Կարեն Կարապետյանը՝ նախարարին. «Դուք հաճույք ինչի՞ց եք ստանում»

Կարեն Կարապետյանը՝ նախարարին. «Դուք հաճույք ինչի՞ց եք ստանում»

Դեկտեմբերի 8–ին Կառավարության նիստի ժամանակ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն օրակարգային երկու հարց է ներկայացրել:

Իր ելույթի ժամանակ, որը բավականին երկար է եղել, Լոքյանն իր խոսքի կեսից դիմել է վարչապետին՝ հարցնելով՝ շարունակի՞, թե ոչ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Կարեն Կարապետյանը միշտ կոչ է անում ավելի լակոնիկ լինել:

Հարցին ի պատասխան՝ վարչապետը նշել է՝ «Դուք հաճույք ինչի՞ց եք ստանում, շարունակելո՞ւց, ուրեմն դա արեք»։

Դավիթ Լոքյանը շարունակել է իր ելույթը։ Իսկ երբ հարցը ներկայացրել է նախարար Սուրեն Կարայանը, վարչապետը ասել է.

«Ժամանակը հաշվի առնելով՝ կողմնորոշվեք, թե ինչից եք հաճույք ստանալու»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը