Քաղաքական

09.12.2016 12:31


Վ.Բաղդասարյան. «Որևէ հիմք չկա, որ ՀՀԿ-ի առաջնորդը չկարողանա գլխավորել համամասնական ցուցակը»

Վ.Բաղդասարյան. «Որևէ հիմք չկա, որ ՀՀԿ-ի առաջնորդը չկարողանա գլխավորել համամասնական ցուցակը»

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ–ում հրավիրված ավանդական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՀՀԿ–ի նախընտրական համամասնական ցուցակին վերաբերող հարցին, և թե դրանում Սերժ Սարգսյանը ո՞ր տեղում է լինելու:

«Որևէ հիմք չկա, որպեսզի ՀՀԿ-ի առաջնորդը չկարողանա գլխավորել նախընտրական համամասնական ցուցակը»,-ասել է Վահրամ Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ ՀՀԿ–ի առաջնորդը Սերժ Սարգսյանն է:

Նա նաև հայտարարել է, որ եթե ընտրություններում հանրությունը տա իր վստահությունը ՀՀԿ-ին, ապա գործող վարչապետը և Կառավարությունը կշարունակեն իրենց գործունեությունն իրականացնել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը