Լրահոս

09.12.2016 20:57


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Դեկտեմբերի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին, 13-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում սպասվում են թույլ տեղումներ: 14-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 10-11-ը՝ հատկապես գիշերը, աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևանում

Դեկտեմբերի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին, 13-ին հնարավոր են թույլ տեղումներ: 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի դեկտեմբերի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 22.40C (1998 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -14.50C (1994 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 0.90

Այս խորագրի վերջին նյութերը