Տնտեսական

Դեկտեմբեր 09, 2016 13:26

Հայաստանը 50 մլն դոլարի վարկ կստանա Համաշխարհային բանկից

Հայաստանը 50 մլն դոլարի վարկ կստանա Համաշխարհային բանկից

Համաշխարհային բանկի Տնօրենների խորհուրդը նախօրեին հաստատել է Հայաստանի համար Զարգացման քաղաքականության ֆինանսավորման 4-րդ վարկային ծրագիրը (ԶՔՖ-4)՝ 50 միլիոն ԱՄՆ դոլար գումարով:

Ինչպես տեղեկանում ենք Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակից, 50 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով չորրորդ ԶՔՖ-ն հաստատուն սպրեդով ՎԶՄԲ վարկ է՝ 14,5 տարի արտոնյալ ժամկետով և 25 տարի մարման ժամկետով:

«Զարգացման քաղաքականության ֆինանսավորման 4-րդ վարկային ծրագիրը (ԶՔՖ-4) օժանդակում է Հայաստանի բարեփոխումների լայն շրջանակ՝ խթանելով հարկաբյուջետային, սոցիալական և բնապահպանական կայունությունը և ամրապնդելով մրցունակությունը: Այն 2013-2016 թթ. ընդգրկող՝ չորս ԶՔՖ-ների ծրագրային շարքի վերջին գործառնությունն է:

Սույն գործառնության առաջին հենասյունը ներառում է առանցքային ոլորտներում ֆինանսական կայունության և սոցիալական պաշտպանության ծրագրերի արդյունավետության բարելավման միջոցառումներ՝ միաժամանակ կատարելագործելով բնապահպանական երաշխիքները հանքարդյունաբերության ոլորտում, որին բաժին է ընկնում Հայաստանի արտահանման կեսից ավելին: Երկրորդ հենասյունը՝ մրցունակության բարելավումը, շեշտադրում է գործարար միջավայրի ամրապնդումը և առևտրի դյուրինացման և միակցելության բարելավումը, ինչպես նաև վարկավորման հասանելիությունը:

Սույն գործառնության օժանդակությամբ առանցքային ուղենիշերի թվում են՝ Հարկային միասնական օրենսգրքի ընդունումը, որը կարձագանքի հարկային համակարգի թերություններին և կընդլայնի աճը խթանող կապիտալ ներդրումների և սոցիալական ծախսերի համար հարկաբյուջետային տարածքը: Այն ներառում է եկամուտների ավելացման, հարկային համակարգի արդյունավետության, թափանցիկության և հավասարության բարելավման և հարկային վարչարարության ամրապնդման միջոցառումներ»,ասվում է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի հաղորդագրության մեջ։

7or.am

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Բանկերի կողմից գնվել է 87,334,512 դոլար

Բանկերի կողմից գնվել է 87,334,512 դոլար

Մարտ 04, 2017 08:01 486,04դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով։
ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 1.7 մլն.դրամ

ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 1.7 մլն.դրամ

Մարտ 03, 2017 19:54 Վարչական տուգանքի 13 որոշում։
Եվրոն ու ռուբլին արժեզրկվել են, դոլարն՝ արժեվորվել

Եվրոն ու ռուբլին արժեզրկվել են, դոլարն՝ արժեվորվել

Մարտ 01, 2017 11:00 Տարադրամի փոխարժեքը հայաստանյան բանկերում։
Նաիրիտցիների համակարգող խումբը կրկին դիմել է կուսակցություններին

Նաիրիտցիների համակարգող խումբը կրկին դիմել է կուսակցություններին

Մարտ 01, 2017 10:15 «ՀՀ կառավարությունը «լվանում է ձեռքերը» «Նաիրիտից»»։
Սա դեռ «ժուռնալն» է, կինոն դեռ չի սկսվել

Սա դեռ «ժուռնալն» է, կինոն դեռ չի սկսվել

Փետրվարի 26, 2017 14:54 ՀՀԿ առաջնորդը բոլորին հանել է իրար դեմ։
Բանկերի կողմից գնվել է 62,613,407 դոլար

Բանկերի կողմից գնվել է 62,613,407 դոլար

Փետրվարի 25, 2017 18:22 485.92 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով։
819,6հազ.դրամի շրջակա միջավայրին պատճառած վնաս

819,6հազ.դրամի շրջակա միջավայրին պատճառած վնաս

Փետրվարի 24, 2017 17:57 Վարչական տուգանքի 6 որոշում։
Տարադրամի փոխարժեքը հայաստանյան բանկերում

Տարադրամի փոխարժեքը հայաստանյան բանկերում

Փետրվարի 24, 2017 14:54 Ռուբլու առքի միջին գինը՝ 8.32 դրամ։
Բանկերի կողմից գնվել է 69,956,812 դոլար

Բանկերի կողմից գնվել է 69,956,812 դոլար

Փետրվարի 18, 2017 13:18 485.82 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով։
1287.1հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

1287.1հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

Փետրվարի 17, 2017 21:43 Վարչական տուգանքի 8 որոշում։
Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը (լուսանկարներ)

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը (լուսանկարներ)

Փետրվարի 17, 2017 13:16 Հայտնաբերվել է օտար մարմին։
ՀՀ պետսահմանի անցման կետերում դիմում հարցաթերթիկների լրացումը վերացվելու է

ՀՀ պետսահմանի անցման կետերում դիմում հարցաթերթիկների լրացումը վերացվելու է

Փետրվարի 16, 2017 12:15 Ավելորդ բարդություններ է առաջացնում։