Աշխարհ

09.12.2016 19:30


Հաց վաճառող նիգերուհին հրաշքով մոդել է դարձել (ֆոտոշարք)

Հաց վաճառող նիգերուհին հրաշքով մոդել է դարձել (ֆոտոշարք)

Մարդիկ ասում են՝ հեքիաթները երեխաների համար են, սակայն երբ դրանք պատահում են իրական կյանքում, բոլորը սկսում են հավատալ հրաշքներին։ Վերջերս անգլիացի երաժիշտ Թինի Թեմփահը և լուսանկարիչ ու երգիչ Թի Բելլոն ֆոտոսեսիա էին կազմակերպել Նիգերիայում, երբ պատահաբար հաց վաճառող մի աղջիկ է հայտնվել կադրում։ Այս մասին հայտնում է «Boredpanda.com» կայքը։

Բոլորը սկսել են հետաքրքրվել նրանով՝ հարցնելով՝ արդյոք մոդե՞լ է։ Կադրը գեղեցկացնող աղջիկը եղել է Օլաջումոք Օրիսագունան, ով 2 երեխայի մայր է։ Լուսանկարիչ Բելլոյի օգնությամբ աղջիկը մոդելային պայմանագիր է կնքել, իսկ վերջերս էլ հայտնվել է «This Day Style»–ի շապկին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը