Լրահոս

09.12.2016 20:29


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15.30-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացուհու, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15.30-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում իրար են բախվել «Սուզուկի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Սուզուկի»-ի ուղևորը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11.40-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «աչքի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 29-ամյա տղամարդ և հայտնել է, որ նշված վնասվածքը ստացել է դեկտեմբերի 7-ին, Երևանի Չարբախ թաղամասում ավտոմեքենան վարելու ժամանակ ճանապարհի եզրաքարին բախվելու և դեմքով ղեկին հարվածելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15.30-ին, «Բոգդան» մակնիշի ավտոբուսի վարորդը Երևանի Կուրղինյան փողոցի թիվ 19 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 14.15-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 26-ամյա քաղաքացուհի և հայտնել է, որ վնասվածքը ստացել է դեկտեմբերի 7-ին, ժամը 12.00-ին, Երևանի Գայի պողոտայում իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով մեկ այլ ավտոմեքենայի բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Դալար գյուղի Կոմիտասի փողոցում բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ 2107»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13.40-ին, Բամբակաշատ-Ջրաշեն ճանապարհի 1-ին կ/մ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել Երևանյան խճուղու թիվ 70 շենքի պատին, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի «Երևան Սիթի» սուպերմարկետի ավտոկայանատեղիում հետընթաց կատարելիս անզգուշաբար հարվածել է 31-ամյա տղամարդու ոտքին:
Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 18.10-ի սահմաններում, «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան Իջևանի Ս.Օհանյան փողոցում կորցրել է կառավարումը և բախվել ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը