Լրահոս

09.12.2016 22:48


Բաբաջանյան փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտ այրվել է «Էլեգանտ» տաքսի ծառայության ավտոմեքենան

Բաբաջանյան փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտ այրվել է «Էլեգանտ» տաքսի ծառայության ավտոմեքենան

Դեկտեմբերի 9-ին, ժամը 20.07-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.26-ին, մարվել՝ 20.43-ին: Այրվել է «Էլեգանտ» տաքսի ծառայությանը պատկանող «Renault Logan» մակնիշի 710 OP 61 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ` Ս. Ս.) շարժիչի հատվածը և ցուցիչների վահանակը:

Այս խորագրի վերջին նյութերը