Լրահոս

10.12.2016 13:43


«Հարևան երկրի քարոզիչների համար իրողությունների կեղծումը արդեն ընդունված միջոց է»

«Հարևան երկրի քարոզիչների համար իրողությունների կեղծումը արդեն ընդունված միջոց է»

Հետևելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից՝ առաջնագծում տիրող օպերատիվ իրադրության վերաբերյալ, պարբերաբար տարածվող հաղորդագրություններին, համոզմունք է ստեղծվում, որ այդ երկրի տեղեկատվական համակարգն, իր սովորության համաձայն, գործում է ոչ թե իրականության, այլ երևակայության դաշտում: Հերթական ապացույցը նույն այդ համակարգի կողմից այսօր տարածված ապատեղեկատվությունն է, ըստ որի իբր թե հայկական կողմն օրվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 43 անգամ՝ կիրառելով նաև 60մմ-ոց ականանետեր: Թե որտեղից է ադրբեջանական վայ քարոզիչների գլխում անընդհատ ծագում հենց 60մմ-ոց, այլ ոչ, ասենք՝ 82 կամ 120մմ-ոց ականանետերի, իսկ գուցե թե նաև հաուբիցների կիրառման միտքը, առնվազն անհասկանալի է... Բայց, որ հարևան երկրի քարոզիչների համար իրողությունների կեղծումը արդեն ընդունված միջոց է, իսկ «անմեղ գառ» ձևանալը՝ նպատակ, դա միանշանակ է: Ինչ վերաբերում է օրվա ընթացքում առաջնագծում տեղ գտած իրական զարգացումներին, կարող եք ծանոթանալ «nkrmil.am» կայք էջում:

Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը