Աշխարհ

10.12.2016 14:20


Բուլղարիայում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից. կան զոհեր (տեսանյութ)

Բուլղարիայում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից. կան զոհեր (տեսանյութ)

Բուլղարիայում պրոպան–բութանի 26 ցիստեռն տեղափոխող ապրանքատար գնացքը դուրս է եկել ռելսերից Հիթրինո Շումենյան շրջանում, մի քանի ցիստեռ պայթել է։ Այս մասին հայտնում է BTV–ն։

Կատարվածի հետևանքով 5 մարդ է զոհվել, ևս 23–ը՝ վիրավորվել։ Ավելի վաղ հաղորդվել էր 4 զոհի մասին։

Եվս երեքի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում։ Պատահարի հետևանքով մի քանի շինություն է ավերվել, փլատակների տակից 12 մարդու են հանել։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու բժիշկները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը