Լրահոս

10.12.2016 14:40


Աստղաբան. «2017թ. գերազանց է լինելու արտաքին քաղաքականություն վարելու համար»

Աստղաբան. «2017թ. գերազանց է լինելու արտաքին քաղաքականություն վարելու համար»

–2017թ. վարդագույն աքաղաղի տարի է, իսկ դա նշանակում է, որ հաջողությունը ժպտալու է աշխատասեր մարդկանց,–այս մասին դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է աստղաբան, բնական գիտությունների ակադեմիկոս, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ երկիրը մինչև 2023թ. գտնվելու է միջինից բարձր վիճակում։

–Սակայն, միևնույն ժամանակ, երկիրն աստիճանաբար անկում է ապրելու,–նշել է աստղագետը՝ հավելելով, որ տարին գերազանց է լինելու արտաքին քաղաքականություն վարելու համար։

Էլյա Հովհաննիսյանը նշել է, որ տարին բարեհաջող է լինելու ԱՄՆ–ի, Սլովակիայի, Բուլղարիայի և Աբխազիայի համար, սակայն վատ և անհաջող տարի է սպասվում Շվեդիային, Սաուդյան Արաբիային, Չիլիին, Ալժիրին, Կուբային, Պորտուգալիային, Հունաստանին, Ռումինիային։

Տարին հաջող է լինելու այծի, ձիու, կապկի, եզի, խոզի տարում ծնվածների համար, իսկ օձի, վագրի և շան տարում ծնվածներից տարին հատուկ ուշադրություն է պահանջում իրենց անձի նկատմամբ,–ասել է տիկին Հովհաննիսյանը։

Նա նաև հավելել է, որ բացառիկ հաջողակ երեխաները ծնվելու են մարտի 8-ին և 23-ին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը