Քաղաքական

12.12.2016 11:40


Բակո Սահակյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված սահմանադրական փոփոխություններին

Բակո Սահակյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված սահմանադրական փոփոխություններին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված սահմանադրական փոփոխություններին:
Նրա մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սահակյանը «բավարար է գնահատել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի իրականացրած մեծածավալ աշխատանքը՝ հավելելով, որ ներկայացված նախագիծը հիմնականում տալիս է հանրային ու քաղաքական մտածողության մեջ շրջանառվող հարցերի պատասխանները»:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ սահմանադրական փոփոխությունները ժամանակի պահանջ են և կրում են օբյեկտիվ բնույթ՝ նպատակ ունենալով է՛լ ավելի ամրապնդելու Արցախում մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը, կատարելագործելու իշխանության ճյուղերի հավասարակշռումը, բարձրացնելու պետական կառավարման արդյունավետությունը:
«Որոշակի խմբագրական աշխատանք իրականացնելուն պես, ինչպես նախատեսված է գործող Սահմանադրությամբ և օրենքներով, Սահմանադրության նախագիծը կուղարկվի Ազգային ժողով՝ խորհրդարանի հավանությունը ստանալու համար, ինչից հետո միայն կարող ենք խոսել այն հանրաքվեի դնելու ժամկետների մասին»,-նշել է Բակո Սահակյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը