Քաղաքական

15.12.2016 12:04


«1000 դրամների» օրինագիծը 3–րդ ընթերցմամբ էլ ընդունվեց

«1000 դրամների» օրինագիծը 3–րդ ընթերցմամբ էլ ընդունվեց

ՀՀ ԱԺ այսօրվա արտահերթ նիստում երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը և կից փաթեթը։

Կողմ է քվեարկել 84, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

Այսպիսով, աշխատող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պարտադիր կարգով ամսական 1000 դրամ կվճարի զինծառայողների օգնության հիմնադրամին: Զոհվածների և 1-ին խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին միանվագ հատկացվելու է 10 մլն դրամ (2-րդ խմբի հաշմանդամներին՝ 5 մլն), իսկ հետագայում՝ 20 տարվա ընթացքում՝ սպաներին ամսական հատկացվելու է 300 հազար դրամ, ենթասպաներին՝ 250 հազար դրամ, շարքայիններին՝ 100 հազար դրամ: 2-րդ խմբի հաշմանդամների համար նախատեսված է համապատասխանաբար ամսական 200, 150 և 100 հազար դրամ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը