Կարծիք

15.12.2016 15:52


Ասեք՝ ընտրակաշառքներն էլ եք բյուջեից վերցնում, պրծեք, էլի

Ասեք՝ ընտրակաշառքներն էլ եք բյուջեից վերցնում, պրծեք, էլի

Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական աշխատանքների կազմակերպման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովին պետք է հատկացնել 57 միլիոն 896 հազար դրամ: ԿԸՀ-ն հատկացված գումարով ձեռք կբերի համակարգչային տեխնիկա, 50 համակարգիչ` 557 հազար 750 դրամ արժողությամբ, 4000 հատ հոսանքի միացման լարեր, 50 հատ հոսանքի անխափան սնուցման սարք և այլն:

Միայն 58 մլն դրամ մեր գրպանից ծախսելու են տեխնիկայի, ավելի շուտ՝ ԿԸՀ-ի ընտրակեղծարար մեքենաներն արդիականացնելու, տեխնիկապես ավելի արագ ընտրակեղծիքն իրականացնելու վրա:

Մենք մեզ կոտորում ենք, ասում ենք՝ գոնե այս Կառավարությունը վերջ դնի ստվերին, անիմաստ ծախսերին, գոնե փորձի հասարակության մոտ խնայելու «խաղիկներ» տալ՝ գոնե նրա համար, որ դիմացն ընտրություններ են, եկել ու ասում են, թե գիտեք՝ պետք է տեխնիկայի համար 58 միլիոն դրամ տաք, իսկ մյուս ծախսերի համար ինչքան եք ուզելու՝ Աստված գիտի:

Դե եկեք այս ղեկավարության հետ ընտրությունների գնացեք, այս իշխանությանը 1000 դրամ տրամադրեք, որը չգիտես՝ վերջում ում կամ ինչի համար է ծառայելու:

557 հազար դրամանոց համակարգիչները միգուցե ձեր քիմքին հարիր չէ, միգուցե նախըտրական փուլում էլ «aple» ֆիրմայի արտադրության համակարգիչներ ձեռք բերեիք, որ ձեզ լավ զգայիք, չգիտեմ, բայց լավ իմացեք, որ յուրաքանչյուր մանկան բերանից կտրելով ու ձեզ նման ճոխություններ թույլ տալով՝ կյանքը չի շարունակվելու. մի օր էլ դուք եք բուրգի ներքևում հայտնվելու:

Դուք սրանց տեսեք՝ ազգին խորհուրդ են տալիս քիչ սնվել, հագուկապի վրա շատ գումար չտրամադրել, խնայել, իրենք մեր հարկերից գոյացած գումարներով մեկ օրվա համար ծախսում են 58 միլիոն դրամ գումար, կարծես այդ 58մլն դրամը 58 հազար դրամ է: Լավ է՝ ընտրակաշառքներն էլ բյուջեից չեք վերցնում, չնայած, ով գիտի:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը