Քաղաքական

17.12.2016 10:27


Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ երեք տասնյակ անգամ

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ երեք տասնյակ անգամ

Դեկտեմբերի 16-ի՝ լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել: Հակառակորդն առաջնագծի տարբեր հատվածներում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ երեք տասնյակ անգամ՝ հիմնականում կիրառելով ինքնաձիգեր և գնդացիրներ /շուրջ՝ 350 կրակոց/:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, առանց պատասխան գործողությունների դիմելու, շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը