Լրահոս

Դեկտեմբեր 19, 2016 19:45

Թ. Բաղդասարյան. «Հայկազ Բաղմանյանն իր որդու հետ կոռուպցիայի մեջ է թաթախված»

Թ. Բաղդասարյան. «Հայկազ Բաղմանյանն իր որդու հետ կոռուպցիայի մեջ է թաթախված»

Հարցազրույց «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ–ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանի հետ

–ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Ձեր բողոքն՝ ընդդեմ քննչական մարմնի որոշման, որով կարճվել էր հարուցված քրգործը։ Այժմ դիմել եք Վերաքննիչ դատարան։ Որքանո՞վ եք վստահ, որ այս ատյանը նույն կերպ չի վարվի, ինչպես նախորդը։

–Ես 4–5 ամիս շարունակ ոչ մի լրատվական միջոց և մամուլի ակումբ բաց չեմ թողել, բայց պատկան մարմինները չեն արձագանքում։ Իհարկե, ես ոչ մի հույս չունեմ ՀՀ դատարաններից։ Ակնառու փաստերը կոծկում են։

–Իսկ որո՞նք են այդ ակնառու փաստերը։

Այն են, որ օրը ցերեկով հողը գողացվեց գեներալ Հայկազ Բաղմանյանի կողմից, նրան աջակցեց Մարտունու նախկին քաղաքապետ Բագրատ Հարությունյանը, ներկայիս Գեղարքունիքի մարզի կադաստրի ղեկավար Վրույր Վարդանյանը՝ կեղծ փաստաթղթերով։ Կոռուպցիան դեռևս 2007թ. էր սկսվել, «Գազպրոմն» է աջակցել, այն ժամանակ գլխավոր տնօրենը ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանն էր։ Հետո՝ ՀԷՑ ՓԲԸ–ն։ Տարածքն իմն էր, սեփականատերը՝ ես, պայմանագիր չունեի որևէ մեկի հետ, բայց հոսանքը գալիս էր «լևի–պռավի», ոնց ասեմ, որ իրենց հասանելի լինի, ամեն ձև տվել եմ։ Այսօր էլ գազալցակայանը աշխատում է անօրեն, որևէ նորմին չհամապատասխանող ձևով, ոչ մի բան չունի, նույնիսկ հողի կատեգորիան չի փոխվել։ Այսօր արդյունաբերական հողի վրա է աշխատում։ Այդ բոլորը էլ տեղ չմնաց, որ չասեմ, այդ թվում և՝ ԱԺ–ին։ Դեկտեմբերի 9–ին գլխավոր դատախազ պարոն Դավթյանն ասում է՝ կոռուպցիայում ներգրավված պաշտոնյաները հանգիստ չպետք է քնեն։ Ոչ թե հանգիստ չեն քնում, այլ հանգիստ վայելում են մեր ունեցվածքը, մեզնից գողացվածը։ Չեմ հասկանում՝ էդ գեներալը բոլորին թելադրո՞ւմ է իր անգրագետ կեցվածքով։ Ինքն ի՞նչ ռազմական գործիչ է, որ իրեն չեն կպնում։ Եթե ես իմանամ, որ բացի «քցելուց» ու գողանալուց՝ տաղանդավոր մարդ է, ես էլ կողջունեմ իրեն։

–Փաստորեն, Դուք կոնկրետ մեղադրանք եք ներկայացնում կոնկրետ մարդու՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին, և իշխանությունները չեն պատժում նրան։ Ինչո՞ւ։

Ինքն իր որդու հետ կոռուպցիայի մեջ է թաթախված, օրը ցերեկով խլել է մեր ընկերության տարածքը, զավթել է, այնուհետև վաճառել «Գազպրոմի» ներկայիս ներկայացուցիչներին։ Այո՛, չեն պատժում, տեր չկա։ Ես, իհարկե, թույլ չեմ տա, որպեսզի անցնի գնա, որովհետև ոչ ոք հավերժ չէ։ Գեներալ Բաղմանյանը գիտի, որ ամենաբարձր կոչումը գեներալ–լեյտենանտն է, բայց ես իրեն խորհուրդ եմ տալիս, որ ամենաբարձր կոչումը մարդ լինելն է, որն իսպառ բացակայում է իր մոտից։ Թույլ չեմ տա, որ նա վայելի։ Ատյանները կսպառեմ, դեսպաններին կդիմեմ, ԱԺ–ում պատգամավորներ են ընտրվում, սակայն ինչո՞ւ են ընտրվում, եթե այս հարցը պետք է էսպես անցնի, որ ես դիմեմ Եվրոպական դատարան։ Ինչի՞ համար ես այս կեղտոտ լվացքը հանեմ Եվրոպայում, որ ընդամենը մի հատ անգրագետ Հայկազ ճնշում է գործադրում բոլորի վրա։ Զոհը ես եմ, թղթերը՝ ձեռքս, քննիչը մի ձև է կոծկում, դատախազը՝ մեկ այլ ձև։ Այդ ամենը ես բացահայտ ասում եմ, բայց որևէ մեկն ինձ չի արձագանքում։ Վերջին հաշվով, մեկը պետք է լինի, որպեսզի Հայկազի ուղեղը մտցնի, որ 90–ականներն անցել են։ Ինչո՞ւ ես դու խլել ու վայելում։ Գնա՛ քո քրտինքով երեխաներիդ մեծացրու։ Ես ամեն ինչի պատրաստ եմ. նահանջելու պատճառ չունեմ։ Չպետք է անգրագետները վայելեն իմ ունեցվածքը։ Արդարության վերականգնման դեպքում ես 100 միլիոն և ավելի դրամ կփոխանցեմ հայկական բանակին։ Արդյոք խլող–«քցող» գեներալ բանակին պե՞տք է։

Հարցազրույցը վարեց Նելլի Ավագյանը

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

1990թ. օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը (տեսանյութ)

1990թ. օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը (տեսանյութ)

Օգոստոս 23, 2017 07:32 Անկախության հռչակագիրը բաղկացած է 12 կետից։
Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը դարձավ աշխարհի չեմպիոն

Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը դարձավ աշխարհի չեմպիոն

Օգոստոս 22, 2017 22:46 Կարիերայի ընթացքում՝ առաջին անգամ։
Գորիում նույնպես հրդեհ է բռնկվել․ անտառն այրվում է

Գորիում նույնպես հրդեհ է բռնկվել․ անտառն այրվում է

Օգոստոս 22, 2017 22:36 Կրակը տարածվել է 1 հա անտառային հատվածում:
Ուղտը կծել է իր տիրոջ ձեռքը

Ուղտը կծել է իր տիրոջ ձեռքը

Օգոստոս 22, 2017 18:24 Մինչև արմունկ։
Բորժոմի են օգնության մեկնել հայ փրկարարները

Բորժոմի են օգնության մեկնել հայ փրկարարները

Օգոստոս 22, 2017 18:17 Բռնկված անտառային հրդեհի մարմանն աջակցելու համար։
Սոցկայքերում արած գրառումների համար Թուրքիայում գրեթե ամեն օր մարդ է ձերբակալվում

Սոցկայքերում արած գրառումների համար Թուրքիայում գրեթե ամեն օր մարդ է ձերբակալվում

Օգոստոս 22, 2017 18:11 Նախորդ շաբաթ բերման է ենթարկվել 997 մարդ:
Նոր կանոնակարգեր Փոթիի նավահանգստում

Նոր կանոնակարգեր Փոթիի նավահանգստում

Օգոստոս 22, 2017 18:01 2018թ․ հունվարի 1-ից։
Սոչիում կհանդիպեն Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը

Սոչիում կհանդիպեն Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը

Օգոստոս 22, 2017 17:56 Կարծիքներ կփոխանակեն նաև ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ:
Դանակահարություն՝ ավազակային հարձակման ժամանակ. հարուցվել է քրգործ

Դանակահարություն՝ ավազակային հարձակման ժամանակ. հարուցվել է քրգործ

Օգոստոս 22, 2017 17:47 Իր պարանոցի շղթան գողանալու պահին փորձել է դիմադրել։
Խոսրովի անտառում ծխացող օջախների թիվը նվազել է

Խոսրովի անտառում ծխացող օջախների թիվը նվազել է

Օգոստոս 22, 2017 17:42 Հայտնաբերվել է ծխացող 20 օջախ:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 23-ին կանխատեսվում է 6

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 23-ին կանխատեսվում է 6

Օգոստոս 22, 2017 17:39 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
ՃՏՊ Վրաստանում. տուժել են ՀՀ քաղաքացիներ

ՃՏՊ Վրաստանում. տուժել են ՀՀ քաղաքացիներ

Օգոստոս 22, 2017 17:36 «Mercedes-Benz Vito» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է տրակտորին:
Մեքսիկայում հետևել են արևի խավարմանը

Մեքսիկայում հետևել են արևի խավարմանը

Օգոստոս 22, 2017 09:43 Պատմության մեջ արևի՝ ամենաերկար լիարժեք խավարմանը։
Թրամփ․ ԱՄՆ-ն այլևս ռազմական ուժ չի կիրառի աշխարհում ժողովրդավարության հաստատման համար (տեսանյութ)

Թրամփ․ ԱՄՆ-ն այլևս ռազմական ուժ չի կիրառի աշխարհում ժողովրդավարության հաստատման համար (տեսանյութ)

Օգոստոս 22, 2017 09:26 Կամ էլ այլ երկրներն ԱՄՆ-ի օրինակով վերականգնել փորձելու համար։
Արևի խավարում ԱՄՆ-ում․ NASA-ի ծանրաբեռնված կայքը և տեսողությունը վտանգած Թրամփը

Արևի խավարում ԱՄՆ-ում․ NASA-ի ծանրաբեռնված կայքը և տեսողությունը վտանգած Թրամփը

Օգոստոս 22, 2017 09:20 ԱՄՆ 14 նահանգ ականատես է եղել բնության այդ երևույթին։
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Օգոստոս 22, 2017 09:19 Հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն: