Քաղաքական

21.12.2016 10:27


Տեղի է ունենալու ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ ԴԺ Պետական դումայի հանձնաժողովների համատեղ նիստը

Տեղի է ունենալու ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ ԴԺ Պետական դումայի հանձնաժողովների համատեղ նիստը

Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում տեղի կունենա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի չորրորդ համատեղ նիստը:

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09:30-ին, պատվիրակության անդամները կմեկնեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 10:30-ին, ԱԺ Ոսկեզօծ դահլիճում կկայանա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի համատեղ մամուլի ասուլիսը:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության

միջոցների հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը