Կարծիք

21.12.2016 22:37


Բացարձակ անընդունելի ա «ուրիշ ճար չունենք» մեկնակետը՝ որպես խաղաղություն ուզելու հիմնավորում

Բացարձակ անընդունելի ա «ուրիշ ճար չունենք» մեկնակետը՝ որպես խաղաղություն ուզելու հիմնավորում

Ես խաղաղության կողմնակից եմ, բայց իմ համար բացարձակ անընդունելի ա «ուրիշ ճար չունենք» մեկնակետը՝ որպես խաղաղություն ուզելու հիմնավորում։ Անընդունելի ա, որովհետև արժեզրկում ա 88-ի շարժումն ու ղարաբաղյան հաղթանակը, իսկ դրանք հենց էն հիմքն են, որոնց վրա կանգնած ա Հայաստանի Հանրապետությունը։

88-ի շարժումը սկսվել էր «Լենին, պարտիա, Գորբաչով» կարգախոսով՝ Մոսկվային ապավինելով, բայց հայաստանցին, շատ արագ հասունանալով Շարժման ընթացքում, հասկացավ, որ պետք ա ապավինի սեփական ուժերին։ Հենց սեփական ուժերին ապավինելով էլ՝ հայաստանցին հաղթեց Ղարաբաղյան պատերազմում, որը մենք չէինք սկսել, այլ մեզ պարտադրել էին։

Էն ժամանակ էլ էր Ադրբեջանը մեզ գերազանցում՝ թե՛ զորքի թվաքանակով, թե՛ զինուժով, բայց մենք հաղթեցինք, որովհետև հավատում էինք մեր կռվի արդարությանն ու մեր կարողությանը։ Էսօր ասել՝ «մենք պետք ա զիջում անենք, որովհետև ուրիշ ճար չունենք, որովհետև հակառակ դեպքում կորած ենք», նշանակում ա կոտրել մեր մեջքը, կոտրել մեր հավատը սեփական կարողության նկատմամբ, իսկ կոտրած մեջքով մարդը երբեք չի կարողանա կառուցել արժանապատիվ երկիր, անգամ եթե խաղաղությունը մի հրաշքով իսկապես գա ու հետն էլ ռուս զինվորին բերի՝ որպես խաղաղության կարծեցյալ կամ անգամ ոչ կարծեցյալ երաշխիք։

Մարինե Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը