Խմբագրական

Դեկտեմբեր 24, 2010 19:59

Տարբերվելու մոլուցքը և սարգսյանական սկզբունքները

Տարբերվելու մոլուցքը և սարգսյանական սկզբունքները

Հոգեվերլուծաբանները պնդում են, որ եթե մարդն անընդհատ ուզում է տարբերվել մյուսներից, պարբերաբար ձգտում է հրապարակավ համեմատվել ու այդ համեմատության մեջ ավելի լավը երևալ, իր անցյալը մոռանալ (փախչել սեփական «ես»–ից), ապա դա թերարժեքության բարդույթի դրսևորումներից է կամ յուրօրինակ մոլուցք։

Ելնելով վերը նշվածից՝ կարելի է պնդել, որ Սերժ Սարգսյանը հաստատ ունի այդ բարդույթից կամ տառապում է տարբերվելու մոլուցքով, քանի որ պարբերաբար փորձում է շեշտել իր առավելությունները այս կամ այն գործչի նկատմամբ։

Սարգսյանին դուր է գալիս, երբ պալատական սազանդարները համեմատում են իրեն նախորդ նախագահների հետ ու հիմնավորում, որ Ս. Սարգսյանը շահեկանորեն տարբերվում է նրանցից։

Այսպես. չափից շատ «անկախ» պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը «ֆուտբոլային» դիվանագիտության թեժ շրջանում, իրականացնելով ՀՀԿ «ճկուն» նախագահի PR-ը, հայտարարում էր, թե ՀՀ առաջին նախագահը ուզում էր, բայց նրան թույլ չտվեցին, որ լուծի հայ-թուրքական սահմանի բացման հարցը, երկրորդ նախագահը չկարողացավ լուծել, իսկ ահա երրորդ նախագահը ուզում ու կարողանում է սահմանը բացել ու դրա համար նրան նախանձում են և՛ առաջինը, և՛ երկրորդը։

Հիմա բոլորի համար (այդ թվում՝ Սերժ Սարգսյանի ու չափից շատ «անկախի») պարզ է, որ «ֆուտբոլային» դիվանագիտությունը թյուրիմացություն էր ու բացասականից  բացի ոչ մի այլ արդյունք չապահովեց։ Սահմանն ինչպես փակ էր այնպես էլ շարունակում է փակ մնալ՝ չհաշված այն հակահայ փաստաթղթերն ու հայտարարությունները, որոնք ընդունվեցին այս ընթացքում։ Դա է պատճառը, որ հիմա «մոռացել» են «նախաձեռնողականության» մասին ու սկսել են այլ «ռակուրսով» համեմատել Սարգսյանին ու նախորդ նախագահներին։

Վերջերս Շարմազանովը ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե Սերժ Սարգսյանի իշխանությունը տարբերվում է նախորդներից, քանի որ

1. իրենք չեն առաջնորդվում «թող «պոլի» փայտ լինի, բայց ՀՀՇ-ից լինի» սկզբունքով,

2. իրենք չեն թաքցնում խնդիրները և չեն ասում, թե երկրում կոռուպցիա ու անարդարություն չկա, այլ բաց խոսում են այդ մասին։

Ահա՛  Սերժ Սարգսյանի ու մյուսների տարբերությունը վկայող ևս մի քանի «հզոր» փաստարկներ։ Իսկ դուք ասում եք...

Հիշեցնենք, որ «ֆուտբոլ» խաղալու ժամանակ Սերժ Սարգսյանը չափից շատ «անկախի» շուրթերով հնչեցրած կետերով էր ձգտում տարբերվել իր նախորդներից, բայց ընդամենը փորձության ենթարկեց Էդուարդ Նալբանդյանի զույգ այտերն ու փոխարենը «բուբլիկի» անցք ստացավ։

Հիմա այլ կետերով են ուզում Սարգսյանին «ամենա», «ամենա» դարձնել ու ցույց տալ, որ, գովազդային լեզվով ասած, «Tide»-ն ավելի լավ «լվացքի» միջոց է, քան «սովորական»  նյութերը։

Ուշագրավ է, որ Սարգսյանը «վիզ» դրած ուզում է շեշտել իր տարբերությունը նախորդներից ու դրանով նաև իր առավելությունը, բայց ամեն անգամ ստացվում է ինչպես միշտ։

Հայ-թուրքական սահմանի մասով ամեն ինչ պարզ է, հիմա եկեք մի փոքր վերլուծենք Շարմազանովի առաջ քաշած համեմատականները և բացահայտենք մեր «նախաձեռնողին» յուրովի։

Չնայած բոլորն էլ գիտեն, բայց ևս մեկ անգամ հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի օրոք եղել է իշխանական նեղ թիմի ներկայացուցիչ, և անհասկանալի է այն մոլուցքը, որով նա ուզում է տարանջատվել կառավարման այդ տարիներից ու քննադատելով իր իսկ անցյալը՝ կերտել քաղաքական իմիջ։

Եթե սարգսյանական քարոզիչներին հավատանք, ապա ստացվում է, որ Սերժ Սարգսյանի կոկորդը, սկսած 1991-ից, պատռվել է «Լե՛-վո՛ն, հեռացի՛ր» կամ «Ռո՛-բե՛րտ, հեռացի՛ր» գոռալով։

Իրականությունն այն է, որ առաջին նախագահի օրոք տարբեր ժամանակահատվածներում նա եղել է ՀՀ բոլոր ուժային կառույցների ղեկավար ու համարվել Տեր-Պետրոսյանի ամանավստահելի կուսակիցներից, իսկ երկրորդ նախագահի օրոք հանդիսանում էր իշխանական երկյակի բաղկացուցիչ մասը։ Այնպես որ պարզապես ծիծաղելի է, երբ փորձում ես անցյալդ սևացնել՝ տարանջատվելով քո իսկ կենսագրությունից ու փորձելով էժանագին դիվիդենտներ հավաքել։

Նման ոճի PR փորձեցին սերժական քարոզիչներն անել նաև 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ տարածում էին, թե «Սերժը ղարաբաղցի չէ, այլ գորիսեցի է»։ Շատ պարսավելի մտածելակերպ է։ Երբ մարդը, ելնելով ինչ-ինչ հաշվարկներից, փորձում է ուրանալ իր փոքր հայրենիքն ու բնակավայրը, ապա դրանից հետո գալիս է Աբդուլլահ Գյուլի հետ Հայոց ցեղասպանության հարցով առևտուր անելու ժամանակը։ Հայտնի խոսք կա՝ ընկերոջն ու փոքր հայրենիքն ուրացողը՝ կուրանա նաև մեծ հայրենիքը ...

Անցնենք առաջ։ Եթե Ս. Սարգսյանը Շարմազանովի միջոցով հայտարարում է, թե  իրենք չեն առաջնորդվում «պոլի փայտի» սկզբունքով, քանի որ այն շատ վատն են համարում, ապա հիշեցնենք, որ այդ տխրահռչակ սկզբունքի մասին հայտարարել էր նախկին ՀՀՇ–ական Արշակ Սադոյանը, ով այժմ Սերժ Սարգսյանի թիմակիցներից է։ Բացի այդ՝ նշյալ սկզբունքի շրջանակներում էր, որ Տեր-Պետրոսյանի պնդմամբ Սերժ Սարգսյանին Ղարաբաղում կռվի տարիներին պաշտպանության նախարար դարձավ, քանի որ ՀՀՇ-ում, իրոք, սկզբունք էր ընդունվել տարատեսակ պաշտոնների նշանակել բացառապես հհշականների՝ հատկապես նյութատեխնիկական մատակարարման ոլորտում, այսինքն՝ որտեղ գումարներ էին շրջանառվում։ Ղարաբաղում Սերժ Սարգսյանին հենց այդպես էլ գիտեին կռվի տարիներին ու մինչև հիմա էլ շատերն այդպես են հիշում նրան՝ ՀՀՇ-ի Սերժ։ Այլ հարց է, որ Սերժ Սարգսյանը, չնայած Տեր-Պետրոսյանի աջակցությանը,  երկար չդիմացավ Ղարաբաղում ու պատերազմի ամենաթեժ շրջանում՝ 1993-ին, հայտնվեց ... Մոսկվայում ու կռիվ էր տալիս մատակարարման «ֆռոնտում», իսկ հետագայում տեղափոխվեց Երևան։ Ասել է թե՝ «թող «պոլի» փայտ լինի, բայց ՀՀՇ-ից լինի» սկզբունքից Սերժ Սարգսյանը սկզբունքորեն պետք է դժգոհ չլինի, քանի որ իր կարիերան ՀՀՇ-ի օրոք է վերելք ապրել, այլապես մինչև օրս նրան կհիշեր շատ քիչ քանակությամբ  մարդ՝ այն էլ բացառապես հայատյաց Կեվորկովի օգնականի դերում։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի ժամանակ թաքցնում էին խնդիրները, իսկ հիմա հրապարակավ խոսում են այդ մասին, ապա տպավորություն է ստեղծվում, թե 1998-2008 թթ. շրջանում Սերժ Սարգսյանը հոնգուր-հոնգուր լացել է քնելուց առաջ, քանի որ տեսել է համակարգի թերությունները, ուզեցել է խոսել այդ մասին, բայց բան չի կարողացել անել, քանի որ նախորդ իշխանության օրոք ընդունված չէր խոսել անհանդուրժելի ու անընդունելի երևույթների մասին, ու ինքը ստիպված անհանդուրժելի ու անընդունելի երևույթների մեջ էր մխրճվում՝ սիրտը հովացնելով տարատեսակ խաղասրահներում և աղոթք անելով Տիգրան Սարգսյանի հետ։ Խե՜ղճ մարդ, որքա՜ն է հալածվել Ռ. Քոչարյանի կողմից, ու հիմա երևի դրա համար է «մուռը» հանում։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ ...

Մի խորհուրդ սերժականներին. քարոզչություն անելուց առաջ, վատ չէր լինի մի փոքր մտածել «կոդերի» շուրջ, այլապես շատ անհարմար բան է ստացվում։

Իսկ եթե ոմանց հետաքրքրում է, թե ո՞րն է Ս. Սարգսյանի ու նախորդների տարբերությունը, ապա դրանք, իրոք, կան։ Ներկայացնենք.

1.      Թող «պոլի» փայտ լինի, բայց լինի մեկը, ով պատրաստ կլինի ծառայել Սերժ Սարգսյանի գլխավորությամբ «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցմանը, ինչը նշանակում է, որ յուրայիններ չկան՝ լինեն նրանք «հարազատ» ՀՀԿ-ից կամ այլ կառույցներից։ Ընդհակառակը՝ «յուրայիններին» պետք է բռնել ու նրանց սեփականությունը ձեռքներից խլել, իսկ ժողովրդին դա մատուցել՝ «փոփոխությունները սկսում ենք մեզնից» դեմագոգիկ կարգախոսի ներքո։

2.    Խոսել կոռուպցիայից հրապարակավ՝ ձևավորելով հանրային պահանջ փողատերերին ու յուրային կոչվածներին կուլակաթափ անելու համար, ինչը կնպաստի 1-ին կետում նշված խնդրի լուծմանը։ Այսինքն՝ գործող իշխանական խումբը դեմ է կոռուպցիային, եթե այն շրջանցում է իրենց, քանի որ գերադասում են «մեկ պատուհանի» կոռուպցիան ու դրան հասնելու համար կիրառում են բոլշևիկյան հռետորաբանություն։

Ամփոփելով համեմատությունների ու տարբերությունների թեման՝ նկատենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի համեմատ Սերժ Սարգսյանը կայուն սկզբունքներ չունեցող «ֆուտբոլասեր» է, և երբ տեսավ, որ հայ-թուրքականը շարունակելու դեպքում աթոռը կորցնելու վտանգ կա՝ օգտվեց Ալիևի ապուշությունից ու ագահությունից, հետ քաշվեց և հիմա «հայրենասիրություն» է խաղում, իսկ Տեր-Պետրոսյանն այդպես չէր անի՝ կգնար մինչև վերջ։

Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանի համեմատ հիմա դեմագոգիան ու փարիսեցիությունն է շատացել։ Կոռուպցիան չի պակասել։ Ճիշտ հակառակը՝ կոռուպցիան ծավալներով մեծացել ու գերկենտրոնացել է, և դա ներկայացվում է իբրև ստվերի դեմ պայքար։ Այսինքն՝ այս իշխանությունները պայքարում են ոչ թե ստվերային տնտեսության դեմ, այլ պայքարում են, որպեսզի այդ ստվերն ուղղորդվի մեկ տեղ, որի անունն է պետական բյուջե։ Այդ տրիլիոնանոց «մեծ բյուջեի» ծախսային մասը հանրությունը համարյա ամբողջությամբ չի վերահսկում, ինչն էլ հնարավորություն է տալիս «Հայկական աշխարհի» ճարտարապետներին  «լեգալացնել» կոռուպցիան։ Սա՛ է սերժատիգրանական դեմագոգիայի իրական դեմքը։

ՀՀ գործող նախագահն ու վարչապետը խոսում են անհանդուրժելի երևույթների ու օլիգարխների դեմ պայքարելու անհրաժեշտության մասին՝ հանդիսանալով մեր երկրի ամենաանհանդուրժելի երևույթներն ու փաստացի օլիգարխները։

Սերժսարգսյանական թրքաբոլշևիզմը և փարիսեցիությունը նրանով է վտանգավոր, որ փորձում է թաքնվել բարեպաշտության, տերտերական առոգանության ու կեղծ հայրենասիրության քողի տակ։ Բայց, ինչպես ժողովուրդն է սիրում ասել, «էն մեկինն» ու «էն մյուսինը» 40 օր է, և հնարավոր չէ թաքցնել վարվող քաղաքականության բուն էությունը։ Բա մենք իզու՞ր ենք կրթություն ստացել, որ ընթերցողներին չկարողանանք մատչելի ձևով ներկայացնել այս համակարգի փտածությունն ու գործընթացներն ուղղորդել դեպի գործող կլանի ոչնչացում։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Ապրիլ 23, 2019 11:45 Նիկոլը ճիշտ էր 2018թ. ապրիլի 23–ին, բայց սխալվեց վարչապետ դառնալուց հետո:
Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Մարտ 12, 2019 18:40 Նա պառակտել է Հայաստանի հանրությանը, բայց պատրաստ է խաղաղություն քարոզել հարևան երկրում ու քիրվայություն անել ադրբեջանցիների հետ:
Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Մարտ 01, 2019 16:50 Իրականությունն այն է, որ «Մարտի 1»-ը հնարավոր դարձավ ատելության մթնոլորտի արդյունքում:
Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Փետրվարի 22, 2019 10:10 96-ի կեղծիքների ու բռնության հետևանք էին 98-ի իշխանափոխությունը, 1999-ի հոկտեմբերի 27-ը ու 2008–ի մարտի 1-ը:
«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

Փետրվարի 13, 2019 20:53 Դե արի ու այսքանից հետո քննադատիր նրանց, ովքեր Փաշինյանի՝ իշխանության գալու մեջ դրսի ուժերի դավադրություն են տեսնում:
Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Փետրվարի 05, 2019 13:05 Որքան էլ ԱՎԾ–ն ուշացրեց տարեկան մակրոցուցանիշների ամփոփումը, միևնույն է, վերջում թվերը հեղափոխական չստացվեցին։
Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փետրվարի 04, 2019 19:00 Բոլթոնի պլանով նախատեսվում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ մինչ այդ պատրաստելով հասարակությանը «խաղաղությանը»:
Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փետրվարի 02, 2019 11:35 Ինչո՞ւ Փաշինյանը մտավ Բոլթոնի պլան և ինչո՞ւ է այժմ փախչում դրանից։
Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Հունվար 28, 2019 16:34 Հիմա կրկին, ինչպես 1998–ին, Հայաստանի ու Արցախի գլխին մութ ամպեր են կուտակվում։
Մեծ խաղի փոքրիկ դետալները

Մեծ խաղի փոքրիկ դետալները

Հունվար 24, 2019 11:55 Գալի՞ս է Փաշինյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գրելու ժամանակը։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Հունվար 17, 2019 12:20 Փաշինյանը չունի Արցախի խնդրի լուծման հարցում որոշումներ կայացնելու մանդատ, լեգիտիմություն ու անհրաժեշտ պաշար:
Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Հունվար 09, 2019 14:15 Փաստորեն, եթե Քոչարյանի գրքի վաճառքը սկսվի Հայաստանում, ապա Փաշինյանը կարող է է՛լ ավելի մեծ ռեկորդների մասին խոսել:
Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Հունվար 03, 2019 09:55 Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

Դեկտեմբեր 31, 2018 21:22 Մեզ մոտ ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն է ձևավորվել, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը:
Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Դեկտեմբեր 26, 2018 16:00 Բոլթոնի պլանի կյանքի կոչումն է, որ ոգևորել է Ադրբեջանին ու, ամենայն հավանականությամբ, այդ պլանը դիմադրության չի հանդիպել Հայաստանում:
Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Դեկտեմբեր 06, 2018 14:15 Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը»:
Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Նոյեմբեր 27, 2018 14:40 «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալվեցի» սարգսյանական ձևակերպումն այլ իմաստ է ստանում:
Ո՞վ կհաղթի ընտրություններում

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Նոյեմբեր 22, 2018 17:00 Տիգրան Մուկուչյանը, դեմքի անմեղ հայացքով ու իր բարի աչուկները ճպճպացնելով, մեզ կհաղորդի թվերը այնպես, ինչպես հաղորդում էր նախորդ ընտրությունների ժամանակ:
Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Նոյեմբեր 16, 2018 11:38 ՀՀԿ-ն ու դրա լիդերը ցանկության դեպքում անգամ չէին կարող այնպիսի մոդել ստեղծել, ինչպիսին որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը:
Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Նոյեմբեր 09, 2018 15:28 Ո՞վ կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հակառակորդը: