Քաղաքական

23.12.2016 14:35


Զավեշտալի իրավիճակ ԱԺ–ում. տեղի–անտեղի կոճակ էին սեղմում (տեսանյութ)

Զավեշտալի իրավիճակ ԱԺ–ում. տեղի–անտեղի կոճակ էին սեղմում (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էնք, այսօր ավարտվել է ԱԺ արտահերթ նստաշրջանը։ Պատգամավորների տրամադրությունը բավականին բարձր և տոնական է եղել, այնքան, որ տեղի–անտեղի կոճակ են սեղմել։

Մասնավորապես, երբ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հերթագրում է հայտարարել մտքերի փոխանակության համար, 16 պատգամավոր է հերթագրվել՝ ենթադրաբար կարծելով, թե քվեարկություն է իրականացվում։ Նրանց թվում են եղել նաև Սամվել Ալեքսանյանը, Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը և այլք:

Տեսնելով լուսապատկերը՝ օրենսդիրները սկսել են ծիծաղել, իսկ Գ. Սահակյանը ստիպված նորից է հերթագրում հայտարարել։ Այս անգամ էլ, սակայն, 5 պատգամավոր է հերթագրվել, ինչը կրկին ներկաների ծիծաղն է առաջացրել։ Ի վերջո, Գալուստ Սահակյանն առանց մտքերի փոխանակման համար ձայն տալու՝ անցել է նախագծի քվեարկությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը