Տնտեսական

Դեկտեմբեր 23, 2016 14:38

Առգրավվել է 199 հատ «սիգ»

Առգրավվել է 199 հատ «սիգ»

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 19-23.12.2016թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 700.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել 363.54 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար հաշվարկվել է 363.54 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գործերն հանձնվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժին՝ իրավախախտին հայտնաբերելու համար:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 199 հատ /120.0կգ / «սիգ» տեսակի տիրազուրկ թարմ ձուկ որից՝ Երևանի տարածքային բաժնի կողմից կիրառված միջոցառումների արդյունքում առգրավվել է 112 հատ (55.0 կգ) «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է ՀՀ լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր, «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն: Լոռու տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 87 հատ /65.0կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է Վանաձորի մանկատուն:

Փայտանյութի ապօրինի տեղափոխման ոլորտ

Սյունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Ջրերի պահպանության ոլորտ

Երևանի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 200.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում: Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 200.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Ներքին վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Երևանի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.0 մլն դրամ:

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Հաճախակի տրվող հարցեր սոցփաթեթի շահառուների կողմից

Հաճախակի տրվող հարցեր սոցփաթեթի շահառուների կողմից

Սեպտեմբեր 22, 2017 11:42 Հոկտեմբերի 1-ից կգործի նոր կարգը:
Հայաստանի Հանրապետությունը դարձավ ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամ

Հայաստանի Հանրապետությունը դարձավ ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամ

Սեպտեմբեր 21, 2017 17:41 169 անդամ պետություններից 35-ը։
Հաղարծին գյուղի բնակիչները փակել են ճանապարհը (լրացված)

Հաղարծին գյուղի բնակիչները փակել են ճանապարհը (լրացված)

Սեպտեմբեր 17, 2017 20:27 Երթևեկությունը կաթվածահար է եղել:
Սևանա լճից ջրի բացթողումը դադարեցվել է

Սևանա լճից ջրի բացթողումը դադարեցվել է

Սեպտեմբեր 16, 2017 13:11 Նախատեսված ծավալները լրացել են։
Բանկերի կողմից գնվել է 87,077,109 դոլար

Բանկերի կողմից գնվել է 87,077,109 դոլար

Սեպտեմբեր 16, 2017 12:04 477.63 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով։
Բանկերի կողմից գնվել է 69,261,224 դոլար

Բանկերի կողմից գնվել է 69,261,224 դոլար

Սեպտեմբեր 09, 2017 07:12 477.51 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով։
Կասեցվել է հացի 7 արտադրամասի գործունեությունը

Կասեցվել է հացի 7 արտադրամասի գործունեությունը

Սեպտեմբեր 08, 2017 17:08 Խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը։
Կարկուտից տուժել է Ասկերանի շրջանի մի քանի համայնք

Կարկուտից տուժել է Ասկերանի շրջանի մի քանի համայնք

Սեպտեմբեր 08, 2017 17:06 Խնձրիստան, Ծաղկաշատ, Ռև, Խրամորթ:
Թանկարժեք մետաղների պետական գնման և բացթողնման գները

Թանկարժեք մետաղների պետական գնման և բացթողնման գները

Սեպտեմբեր 06, 2017 10:19 Արտահայտված ՀՀ դրամով:
ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է

ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է

Սեպտեմբեր 05, 2017 11:12 25.4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Հայաստան բնական գազի մատակարարումը վերսկսվել է

Հայաստան բնական գազի մատակարարումը վերսկսվել է

Սեպտեմբեր 02, 2017 23:29 Դադարեցվել էր Վրաստանում շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Բանկերի կողմից գնվել է 68,916,107 դոլար

Բանկերի կողմից գնվել է 68,916,107 դոլար

Սեպտեմբեր 02, 2017 09:02 477.75 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով։
Բանկերի կողմից գնվել է 69,463,782 դոլար

Բանկերի կողմից գնվել է 69,463,782 դոլար

Օգոստոս 26, 2017 11:50 477.90 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով։
Կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող չորս տնտեսվարողի գործունեությունը

Կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող չորս տնտեսվարողի գործունեությունը

Օգոստոս 21, 2017 12:45 Ուսումնասիրություն է կատարվել 34 տնտեսվարողի մոտ:
Բանկերի կողմից գնվել է 82,019,581 դոլար

Բանկերի կողմից գնվել է 82,019,581 դոլար

Օգոստոս 19, 2017 09:23 477.69 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով։
Հայաստան-Վրաստան առևտրային հարաբերություններ՝ կողք-կողքի, թե՞ հեռվում

Հայաստան-Վրաստան առևտրային հարաբերություններ՝ կողք-կողքի, թե՞ հեռվում

Օգոստոս 16, 2017 00:05 Առևտրի կրճատման միտումը շարունակվում է։