Մեկնաբանություն

Դեկտեմբեր 24, 2016 00:04

Տարվա ամփոփիչ կենացները սկսվել են

Տարվա ամփոփիչ կենացները սկսվել են

Մրցանակաբաշխությունների ու պարգևատրումների բում է սկսվել: Հանրությունն, իհարկե, քմծիծաղով է հետևում թայֆայական այդ ձեռնարկներին, բայց դե, նախաձեռնողները ամեն օր «Լավագույններին» ու տարվա «հերոսներին» խոթում են մեր աչքը: Իսկական զավեշտ:

Բոլոր ոլորտներում «Տարվա մարդ», «Տարվա գերմարդ» ու «Տարվա դեմք» են հայտնաբերում ու անհաշիվ դիպլոմներ, պատվոգրեր ու մրցանակներ են բաժանում:

Միաժամանակ, «Տարվա նշանակալի իրադարձություն»-ներն են պարզում ու այդ թեմայով «խոսեցնում» են իշխանական գործիչներին, իշխանությանը սատարող զանազան «պերսոնաժներին» ու ձեռնասուն մտավորականներին: Սրանք, պարզ է, լիքը «նշանակալի» իրադարձություններ են նշում ու բոլորիս հավատացնում, որ երկրին պայծառ ապագա է սպասվում: Ու այս ամենից տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում ամեն ինչ լավ է, 2016-ին բազում մարդիկ այնպիսի հրաշալի գործեր են արել, որ մենք հինգ րոպե պակաս հայտնվելու ենք երկիր դրախտավայրում:

Գերատեսչական պարգևներին էլ թիվ ու հաշիվ չկա. յուրաքանչյուրն իր գործունեությունը տարվա ընթացքում գովերգած լրագրողին կամ լրատվամիջոցին պարգևատրում է: Էստեղ են ասել՝ դե, մի հատ տո՛ւշ:

Այս պարգևամրցանակային աղմկոտ իրարանցմանը հետևելիս հարց է առաջանում՝ եթե երկրում այսքան «Լավագույններ» ու «Տարվա սուպերմեններ» կան, ապա ինչո՞ւ է Հայաստանը դոփում տեղում: Ավելի ճիշտ՝ արդեն տեղում էլ չի դոփում, այլ հետընթաց է արձանագրում:

Եթե այսքան շատ մրցանակի ու պատվոգրի արժանի մարդիկ կան, որոնց գնահատում են տարվա ընթացքում երկրում կատարած պանծալի գործերի համար, ապա ինչո՞ւ է հայրենիքը օր օրի խեղճանում, իսկ պետությունն էլ՝ թուլանում: «Դափոններով» ու «դաստաներով» մրցանակ-տիտղոս-պատվոգրերը զարգացնո՞ւմ են երկիրը, դրանք աջ ու ձախ բաշխելու միջոցով տնտեսությունը ոտքի՞ է կանգնում, ծայրահեղ աղքատների թիվը նվազո՞ւմ է:

Այսօր մեկ մրցանաբաշխություն պետք է հայտարարել՝ «Գործող իշխանության զոհերը»: Եվ այն արժանացնել միակ հավակնորդին՝ ժողովրդին: Թե չէ, «Տարվա եսիմինչ», ֆլան-ֆստան, պաչպչոցիներ ու շնորհավորհանքներ...

Ինչների՞դ վրա եք ուրախանում:

Կիմա Եղիազարյան

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Հակասահմանադրական ական՝ ընտրության տակ

Հակասահմանադրական ական՝ ընտրության տակ

Հունվար 22, 2017 15:00 Չի կարելի «էս գլխից» հակասահմանադրական հիմքեր դնել սահմանադրորեն ամրագրված ամենակարևորագույն քաղաքական գործընթացի՝ ընտրությունների տակ։
Ոչ կանոնադրային հարաբերություններով ապրող երկիր

Ոչ կանոնադրային հարաբերություններով ապրող երկիր

Հունվար 22, 2017 11:25 Դեռևս ոչ ոք այսպես դիպուկ ու ճշգրիտ չէր բնութագրել երկրում քաղաքականության, տնտեսության և հասարակության մեջ հաստատված հարաբերությունները:
Ո՞վ կվերցնի մրցանակը

Ո՞վ կվերցնի մրցանակը

Հունվար 21, 2017 21:15 Եթե սպորտային լեզվով ներկայացնենք քաղաքական իրավիճակը, ապա պետք է նշենք, որ կան բարձրագույն լիգայում և մի կարգ ցածր խմբում հանդես եկողներ։
Սերժ Սարգսյանի քարոզչական զենքը

Սերժ Սարգսյանի քարոզչական զենքը

Հունվար 21, 2017 02:00 ՀՀԿ ղեկավարի ամենակարողության մասին խոսակցությունները և՛ միֆ են, և՛ իրականություն: Նայած որ կողմից դիտարկենք:
«Թունդ ընդդիմադիր» գործչի դիմանկարը

«Թունդ ընդդիմադիր» գործչի դիմանկարը

Հունվար 20, 2017 11:15 Եթե համ խելագար ես, համ էլ հաճախորդ, ապա ոչ թե «թունդ», այլ «թնդագույն ընդդիմադիր» ես:
Թույլ չտալ վերարտադրությունը

Թույլ չտալ վերարտադրությունը

Հունվար 20, 2017 10:15 Եթե ՀՀԿ-ի և նրա ղեկավարի միակ «գաղափարը» վերարտադրվելն է, ապա նրա քաղաքական մրցակիցներն էլ պետք է առաջնորդվեն իշխանությունը վերցնելու «գաղափարով»:
«Օդափոխել» հանրային գիտակցությունը

«Օդափոխել» հանրային գիտակցությունը

Հունվար 19, 2017 01:35 Պառակտված ժողովրդին կառավարելը հեշտ է, և Սարգսյանն ուզում է հասնել իր ուզածին:
Քաղաքական դաշտի նոր դասավորությունը

Քաղաքական դաշտի նոր դասավորությունը

Հունվար 18, 2017 01:35 Սերժ Սարգսյանի հույսն այն է, որ միավորումներ չեն լինի, և առաձին-առանձին բոլոր ուժերի ձայները հնարավոր կլինի փոշիացնել:
Գերքաղաքականացված հունվարի 17-ը

Գերքաղաքականացված հունվարի 17-ը

Հունվար 18, 2017 01:20 Իրար հաջորդած քաղաքական որոշումների այս քանակությունը մի տեսակ «անմարսելի» էր որոշակի շրջանակների համար, որոնք անշարժություն են սիրում և նախընտրում են դինջ ու կանխատեսելի առօրյան:
Ինչու Հայաստանը չի դառնում գրավիչ

Ինչու Հայաստանը չի դառնում գրավիչ

Հունվար 17, 2017 00:05 Սարգսյանի խոստացած և չիրականացրած բարեփոխումներին այստեղ ոչ ոք չի հավատում, ինչո՞ւ պետք է ուրիշները հավատան և գան ու գործեն այս «գրավիչ» երկրում:
Նեկրոֆիլիա. «Նա հանճար է» շարքից

Նեկրոֆիլիա. «Նա հանճար է» շարքից

Հունվար 16, 2017 10:04 Նեկրոֆիլիան վատ բան է: Շատ ավելի վատ է նեկրոֆիլիան այն դեպքում, երբ դրսևորվում է քաղաքական դաշտում:
Ինչո՞վ են իրարից տարբերվում Նոր Գեղի գյուղապետն ու արվեստագիտության դոկտորը

Ինչո՞վ են իրարից տարբերվում Նոր Գեղի գյուղապետն ու արվեստագիտության դոկտորը

Հունվար 14, 2017 00:25 Բարոյական ճգնաժամը հենց սա՛ է, ինչի համար պետք է «արժանին հատուցել» իշխող ուժին և նրա ղեկավարին:
Պատերազմ և ընտրություններ

Պատերազմ և ընտրություններ

Հունվար 13, 2017 12:20 Այս տարվա ապրիլի 2–ին միավորման և «առաջին գիծը» պահելու կարիք կա։ Եթե ներքաղաքական պատկերը չփոխվի, ապա չորսօրյա թեժ մարտերը կարող են կրկնվել, ու ամեն անգամ մեզանից ավելի թանկ գին կպահանջվի։
Ահա՛ այսպիսի «աչքալուսանք»

Ահա՛ այսպիսի «աչքալուսանք»

Հունվար 13, 2017 00:25 Սերժ Սարգսյանը 2008-ին տված իր խոստումները ոչ միայն չի կատարել, այլև դրանք չկատարելու դիմաց երկիրը հարյուրավոր միլիոնների վնաս է կրել:
Ստեղծել իշխանության դեմ ճակատ

Ստեղծել իշխանության դեմ ճակատ

Հունվար 12, 2017 00:05 Այս պարագայում միայն ժողովուրդը կարթնանա, ոտքի կկանգնի և կփորձի ամեն կերպ աջակցել ընդդիմությանը՝ ակնհայտորեն իր վերարտադրմանը ձգտող ՀՀԿ-ին պարտության մատնելու գործում:
Մեծ կապիտալից բացի՝ փոքր գումարներ էլ են դուրս բերվում Հայաստանից

Մեծ կապիտալից բացի՝ փոքր գումարներ էլ են դուրս բերվում Հայաստանից

Հունվար 11, 2017 10:20 Նովոսիբիրսկ տեղափոխված ընտանիքի անդամներից երկուսին այստեղից են օգնում, որպեսզի այնտեղ հաղթահարեն նեղ պահը:
Ինչպես հաղթել ընտրություններն ապրիլի 2-ից առաջ

Ինչպես հաղթել ընտրություններն ապրիլի 2-ից առաջ

Հունվար 10, 2017 00:05 Ի՞նչ պետք է անեն այն ուժերը և ազդեցիկ անհատները, ովքեր ցանկանում են Հայաստանում դրական փոփոխությունների հասնել և նոր որակի իշխանություն ձևավորել:
Սարգսյանի և Սահակաշվիլու նմանությունն ու տարբերությունը

Սարգսյանի և Սահակաշվիլու նմանությունն ու տարբերությունը

Հունվար 09, 2017 21:45 Եթե հիշում եք, հարևան Վրաստանում Սահակաշվիլին փոխեց Սահմանադրությունը, որպեսզի կարողանա վերարտադրել իր իշխանությունը: Չստացվեց:
Հիմա էլ պետք է դպրոցները տաքացնելու համա՞ր 1000-ական դրամներ հավաքել

Հիմա էլ պետք է դպրոցները տաքացնելու համա՞ր 1000-ական դրամներ հավաքել

Հունվար 09, 2017 17:00 «Ողջ ֆինանսներն՝ ընտրական գործընթացին» կարգախոսով առաջնորդվող իշխող ուժից այլ բան սպասելն անմտություն է:
Նախընտրական հարցականներ և հանգուցալուծումներ

Նախընտրական հարցականներ և հանգուցալուծումներ

Հունվար 09, 2017 00:05 Բազմաթիվ նախընտրական հարցականներ կան ինչպես իշխանական, այնպես էլ ոչիշխանական տիրույթում: