Տնտեսական

26.12.2016 16:29


Ս. Գյոզալյան. «Տաքսի ծառայությունների ոլորտը կարգավորող օրենքը պետք է լինի կայուն ու հավասար» (տեսանյութ)

Ս. Գյոզալյան. «Տաքսի ծառայությունների ոլորտը կարգավորող օրենքը պետք է լինի կայուն ու հավասար» (տեսանյութ)
«Zham.am»-ի «Ամբիոն» հաղորդման հյուրը «Տաքսիստների անկախ արհեստակցական կազմակերպության» նախագահ Սերգեյ Գյոզալյանն է: Հաղորդման ընթացքում ներկայացվեցին ոլորտում առկա հիմնական խնդիրները՝ տաքսիների համար նախատեսված կայանատեղիները սակավությունը, արագաչափերից և տեսախպցիկներից գոյացած բարձր տուգանքները, դիսպետչերային ծառայություն մատուցող ընկերութւունների՝ օրենսդրական կարգավորումներից դուրս լինելը: Սերգեյ Գյոզալյանը ընդգծեց, որ ոլորտի կարևորագույն խնդիրն է պայմանների անհավասարությունը՝ անհատ տաքսիստների, տաքսի սերվիսների և դիսպետչերական ծառայություններ մատուցող ընկերությունների միջև:
Գյոզալյանը նշեց նաև, որ տաքսու ոլորտը կարգավորող օրենսդրությունը պետք է կայուն լինի, որպեսզի լիցենզավորման կարգերը, վճարվող պետտուրքերը և օրենքի այլ կարևոր բաղադրիչներ փոփոխության չենթարկվեն:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը