Մեկնաբանություն

Դեկտեմբեր 27, 2016 00:55

Հայաստանին չեն հարգում

Հայաստանին չեն հարգում

Ավելորդ անգամ ապացուցվեց, որ միջազգային քաղաքական ասպարեզում, ռազմաքաղաքական կառույցներում Հայաստանին չեն հարգում: Եվ մեր երկրի հետ կարող են վարվել այնպես, ինչպես կամենան: Մեզ համարում են «հետընկած» երկիր: Եվ այս ամենի համար պետք է «արժանին հատուցել» Հայաստանի իշխանություններին, որի վարած ներքին և արտաքին քաղաքականության պատճառով այսօր Հայաստանի հանդեպ բացահայտ քամահրական վերաբերմունք է դրսևորվում:

Հետաքրքիր է՝ ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանը մեկնել Սանկտ Պետերբուրգ, երբ այնտեղ տեղի ունեցած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նստաշրջանում կրկին որոշվեց հետաձգել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը: Այսինքն՝ այս պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչը չհաստատվեց: Իսկ Հայաստանը չստանձնեց ՀԱՊԿ քարտուղարությունն այն պատճառով, որ նստաշրջանին չէր մասնակցում Բելառուսի նախագահը:

«Պայմանավորվել ենք, որ ապրիլին տեղի կունենա հավաքական անվտանգության հերթական նիստը, որտեղ ամբողջապես կդիտարկվի գլխավոր քարտուղարի հարցը: Այսօր հարցը չի դիտարկվել, քանի որ քվորում չկար: Դուք գիտեք, որ կազմակերպության անդամ երկրներից մեկի պատվիրակությունն այս աշխատանքային հանդիպումներին չէր մասնակցում»,-ասել է ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Այս անգամ էլ, փաստորեն, Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայության պատճառով Հայաստանի ներկայացուցիչը գլխավոր քարտուղարի պաշտոնում չի հաստատվել: Ինչ-որ շատ չե՞ն բացակայությունները այս նշանակումը խափանելու համար կամ նպատակով:

Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ Երևան չժամանեց և ՀԱՊԿ գագաթաժողովին չմասնակցեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Այն Նազարբաևը, որը 2014-ին Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ կարդում էր Ալիևի նամակը (որում պահանջ էր դրվում, որ Եվրասիական միությանը Հայաստանը պետք է միանա առանց Ղարաբաղի), իսկ Սերժ Սարգսյանը լուռ լսում էր և այդպես էլ ոչ մի բառով չարձագանքեց:

Հիմա էլ Լուկաշենկոն է «թռել», որպեսզի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը «ջրվի»: Բայց հետաքրքիր է, որ Հայաստանի ներկայացուցչի նշանակման հարցը որոշել են լուծել ապրիլ ամսին: Հավանաբար, ՀՀ ԱԺ ընտրություններից հետո, որպեսզի տեսնեն, թե ինչ արդյունքներ են արձանագրվելու: Ամեն դեպքում այս տապալումն էլ խայտառակություն է Հայաստանի իշխանությունների համար, որի «քթից բռնած» ման են տալիս ՀԱՊԿ անդամ պետությունները: Դե, եթե տեսնում են, թե ինչպես է Սերժ Սարգսյանը քնում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, ապա ինչպես կամենում, այնպես էլ վարվում են մեր պետության հետ:

Կիմա Եղիազարյան

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

«Ջուրը մտնողը թրջվելուց չի վախենա»

«Ջուրը մտնողը թրջվելուց չի վախենա»

Փետրվարի 23, 2017 12:50 Սեյրան Օհանյանի խոսքից ակնհայտ է դառնում, որ նա մինչ քաղաքականություն մուտք գործելը հաշվարկել էր այն ճղճիմ քայլերը, որոնց հնարավոր է՝ դիմեր իշխանությունը:
Նախընտրական խճանկար

Նախընտրական խճանկար

Փետրվարի 22, 2017 12:10 Քաղաքական դաշտի հիմնական ուժային կենտրոնները երեքն են՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, «Ծառուկյան» դաշինքը և ՀՀԿ-ն:
Բոլորը մեկի դեմ

Բոլորը մեկի դեմ

Փետրվարի 22, 2017 10:50 Լրահոսը հագեցած է բացառապես «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մասին տեղեկություններով, «վերլուծություններով» ու մեկնաբանություններով:
Ընտրությունը  յուրաքանչյուրինն է

Ընտրությունը յուրաքանչյուրինն է

Փետրվարի 22, 2017 10:45 Փոփոխություն հնարավոր է միայն այն ժամանակ, երբ բոլորը նայեն ժողովրդի դեմքին, «դաբրո» տվողը լինի ժողովուրդը, պատժողն ու խրախուսողը լինի ժողովուրդը։
Ի՞նչն է ստիպում մարդուն «խուրդվել»

Ի՞նչն է ստիպում մարդուն «խուրդվել»

Փետրվարի 20, 2017 11:15 Ի՞նչն է ստիպում մինչև երեկ ունեցած սկզբունքային և արդարամիտ տեսակետները «խուրդել» կուսակցական չեղած գաղափարախոսական ձևակերպումներով։
Ծեծված, նաֆթալինոտ հարցեր. իշխանությունների ճղճիմ մարտավարությունը

Ծեծված, նաֆթալինոտ հարցեր. իշխանությունների ճղճիմ մարտավարությունը

Փետրվարի 18, 2017 17:05 Իշխանության անհանգստությունը արտահայտվում է բացառապես այս դաշինքի նկատմամբ:
Ագրեսիվ–հնազանդ մեծամասնության թշվառացումը

Ագրեսիվ–հնազանդ մեծամասնության թշվառացումը

Փետրվարի 17, 2017 23:20 Խորհրդարանական խեղճ դակիչներն ինչպե՞ս չշփոթվեն ու չկատաղեն ընդդիմության չնախատեսված քայլերից։
Կոմկուսն ու ՀՀԿ-ն

Կոմկուսն ու ՀՀԿ-ն

Փետրվարի 17, 2017 11:35 Խե՜ղճ Կոմկուս, ամենամղձավանջային երազում չէիր կարող տեսնել, թե քո մետաստազներն իրենց ինչպես կդրսևորեին 21-րդ դարում:
Սրտաճմլիկ հեքիաթներ

Սրտաճմլիկ հեքիաթներ

Փետրվարի 16, 2017 11:26 ՀՀԿ–ական գործիչները «բացում են փակագծերը» ու հերթով նշում, թե իրականում որոնք են եղել «մրցունակ» ցուցակից իրեն դուրս դնելու Սերժ Սարգսյանի որոշման պատճառները:
Դիմակազերծումը՝ որպես  ուղիղ ճանապարհ. բոլշևիկները գրոհում են

Դիմակազերծումը՝ որպես ուղիղ ճանապարհ. բոլշևիկները գրոհում են

Փետրվարի 16, 2017 10:55 Գաղափարական և բարոյական սկզբունքներից զուրկ այս տոնավաճառի բոլոր թևերի ու գույների մասնակիցներին հասարակությունն անգիր ճանաչում է։
Քարերը հավաքելու ժամանակը

Քարերը հավաքելու ժամանակը

Փետրվարի 15, 2017 11:40 Հանրային ու քաղաքական գիտակցության մեջ հարկավոր է կատարել այդ հեղափոխությունը, որպեսզի ընտրացուցակային թամաշայից անցնենք մեր ու մեր երեխաների վաղվա օրվա մասին ավելի ուշագրավ ծրագրեր պահանջելուն։
Սերժ Սարգսյանը՝ շտաբի պետ

Սերժ Սարգսյանը՝ շտաբի պետ

Փետրվարի 15, 2017 01:20 Բնական է, նա այլևս ոչ ոքի չի վստահում և որոշել է անձամբ համակարգել տոկոս խփելու համար տարվող աշխատանքները:
Սերժ Սարգսյանը գտել է ելքը

Սերժ Սարգսյանը գտել է ելքը

Փետրվարի 14, 2017 12:25 Քաղաքական զարգացումները հանգեցրեցին այն բանին, որ Սերժ Սարգսյանն իր նախկին օգնականի միջոցով որոշեց միավորել հիմնական հաճախորդներին, որպեսզի սրանց օգտագործի իր իրական ընդդիմախոսների դեմ։
Սեյրան Օհանյանի գլխավոր «մեսիջը»

Սեյրան Օհանյանի գլխավոր «մեսիջը»

Փետրվարի 14, 2017 00:45 Ալիևը պատրաստվել է պատերազմի, իսկ Սարգսյանը՝ «տոկոսխփոցիի։ Այդ ամենի արդյունքում լրջագույն հարվածներ ստացանք։
Սոլիդ նախընտրական դաշինք

Սոլիդ նախընտրական դաշինք

Փետրվարի 14, 2017 00:05 Իշխանությունը հանգիստ է թողել մյուսներին, նրանց նկատմամբ «ախպերական» վերաբերմունք է դրսևորում: Եվ լուսարձակները միայն ուղղել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի վրա:
Ինչպես են աղմկում «գետերը»

Ինչպես են աղմկում «գետերը»

Փետրվարի 13, 2017 22:25 «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի շուրջ բարձրացրած իշխանական ողջ գործիքակազմի («անկախ» մամուլ, «անաչառ» փորձագետներ, «թունդ ընդդիմադիրներ» և այլն) վայնասունը կանխատեսելի էր։
Պահանջվում են անուններ

Պահանջվում են անուններ

Փետրվարի 11, 2017 11:10 Օրենսդիր իշխանության ղեկը ստանձնելուն պատրաստ քաղաքական խումբը պարտավոր է հանրությանը ներկայացնել оրենքների անխափան ու արդյունավետ կատարման պատասխանատվությունը կրող թեկնածուին։
Անբախտ ժողովուրդն ու բախտավոր Սերժ Սարգսյանը

Անբախտ ժողովուրդն ու բախտավոր Սերժ Սարգսյանը

Փետրվարի 11, 2017 01:30 Ստացվում է, որ մի կողմից նրա բախտը բերել է, մյուս կողմից էլ «թախտին» նստած սպասել է, որ ինքնիրեն երկրում տիրող իրավիճակը կլավանա:
Շիզոֆրենիան խժռում է համակարգը

Շիզոֆրենիան խժռում է համակարգը

Փետրվարի 10, 2017 11:00 Անել ամեն ինչ, որպեսզի բացառվի այդ բացառիկ գործիքի նույն ապաշնորհ ու հոռի օգտագործողներից որևէ մեկի վերարարտադրությունը։
Այդ չարաբաստիկ «ադմինիստրատիվ ռեսուրսը»

Այդ չարաբաստիկ «ադմինիստրատիվ ռեսուրսը»

Փետրվարի 10, 2017 00:59 ՀՀԿ-ն և նրա ղեկավարը հատկապես նախընտրական փուլում հենվում են հենց ադմինիստրատիվ ռեսուրսի վրա և ամենևին էլ դա արջի ծառայություն չեն համարում: