Այսօր վերջապես մի դրական բան երևաց

Այսօր վերջապես մի դրական բան երևաց

Հունվար 18, 2017 10:07 Սառը օդի լճացման հիմնական պատճառ հանդիսացող անտիցիկլոնը թուլանում է:
Հայաստանի բյուջեն մի երկու տարում կարելի է քսանապատկել

Հայաստանի բյուջեն մի երկու տարում կարելի է քսանապատկել

Հունվար 18, 2017 09:19 Թրամփին համոզում ենք՝ ախպե՛ր, արի բանտարկյալների կեսը տո՛ւր մեզ։

Տնտեսական

Դեկտեմբեր 27, 2016 17:21

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով

2016 թ. դեկտեմբերի 27-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորմանտոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.25%:

2016 թ. նոյեմբերին արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.6%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը շարունակել է մեղմվել՝ կազմելով 0.6%: Այնուամենայնիվ, ԿԲ գնահատումների համաձայն մոտակա ամիսներին գնանկումային միջավայրը դեռևս կպահպանվի:

Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը, իսկ միջազգային ապրանքային շուկաներում շարունակել են արձանագրվել գնաճային զարգացումներ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ դեռևս չեն ակնկալվում: Այդուհանդերձ, առկա են որոշակի գնաճային ռիսկեր՝ կապված ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքի բարձրացման ընթացքի և զարգացող երկրների վրա դրա ազդեցության հետ:

Խորհուրդն արձանագրում է, որ տնտեսական ակտիվության տեմպերը շարունակում են դանդաղել՝ հիմնականում պայմանավորված առաջարկի գործոններով, մասնավորապես՝ գյուղատնտեսության ճյուղի՝ սպասվածի համեմատ առավել խորը նվազմամբ: Աստիճանաբար շարունակվում է նաև ներքին պահանջարկի վերականգնումը՝ առավելապես ի հաշիվ 2015-2016 թթ-ի ընթացքում իրականացված խթանող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների: Այդուհանդերձ,Դրամավարկային քաղաքականության չորրորդ եռամսյակի ծրագրով նախանշված որոշ գնանկումային ռիսկեր դառնում են ավելի առարկայական, այդ թվում՝ գնաճային սպասումների նվազումը և փետրվարին ակնկալվող էլեկտրաէներգիայի սակագնի իջեցումը, որոնք առավել հավանական են դարձնում 2017 թ.համար նախանշված գնաճի՝ կանխատեսման միջակայքի ստորին հատվածում պահպանվելը: Այս պարագայում, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում հերթական անգամ թուլացնել դրամավարկային պայմանները:

Խորհուրդը կարծում է, որ իրականացված դրամավարկային քաղաքականությունը բավարար խթաններ է ձևավորել 2017 թ. գնանկումային միջավայրը հաղթահարելու և կանխատեսվող հորիզոնում գնաճի նպատակի իրագործման համար:

Միևնույն ժամանակ ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ տոկոսադրույքները բավականին նվազել են և ավանդական դրամավարկային քաղաքականության հնարավորությունները ներկայումս սահմանափակված են, սակայն ԿԲ-ն հավատարիմ է մնում գների կայունությունն ապահովելու իր գլխավոր նպատակին և անհրաժեշտության դեպքում իր ողջ գործիքակազմով համարժեքորեն կարձագանքի՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

Լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 7.75 % և 4.75 %:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2017թ. հունվարի 13-ը հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Օտարվել է նախարարության 11 ավտոմեքենա

Օտարվել է նախարարության 11 ավտոմեքենա

Հունվար 17, 2017 11:30 ՀՀ կառավարության որոշմամբ ետ են վերցվել։
Դմիտրի Մեդվեդևի հրավերով Կարեն Կարապետյանը կայցելի Մոսկվա

Դմիտրի Մեդվեդևի հրավերով Կարեն Կարապետյանը կայցելի Մոսկվա

Հունվար 16, 2017 23:42 Հատուկ ուշադրություն է դարձվելու ԵՏՄ շրջանակներում համագործակցությանը:
Վարչապետին է ներկայացվել ՏՀՏ ոլորտի զարգացման նախագծերի փաթեթ

Վարչապետին է ներկայացվել ՏՀՏ ոլորտի զարգացման նախագծերի փաթեթ

Հունվար 16, 2017 17:46 Մինչ 2025թ.՝ 40 հազար ինժեներական աշխատատեղ։
ՍԱՊԾ–ը տնտեսվարող սուբյեկտներից 580-ում սննդամթերքի իրացման խախտումներ է  արձանագվել

ՍԱՊԾ–ը տնտեսվարող սուբյեկտներից 580-ում սննդամթերքի իրացման խախտումներ է արձանագվել

Հունվար 16, 2017 15:15 Իրացվող սննդամթերքը, միսը կամ մսեղիքը հանվել են շրջանառությունից։
Թողարկվել են նոր հուշադրամներ (լուսանկար)

Թողարկվել են նոր հուշադրամներ (լուսանկար)

Հունվար 16, 2017 12:23 Հունվարի 16-ից շրջանառության մեջ են դրվել։
Արտարժույթի փոխանակման կետերում ստուգումներ կանցկացվեն

Արտարժույթի փոխանակման կետերում ստուգումներ կանցկացվեն

Հունվար 14, 2017 09:22 Հունվարի 16-ից դեկտեմբերի 31-ը։
ՀՀ կառավարության գործունեության 100 օրը. փաստաթուղթ

ՀՀ կառավարության գործունեության 100 օրը. փաստաթուղթ

Հունվար 13, 2017 16:47 Ամփոփել է վարչապետը։
Կասեցվելու է Իրան-Հայաստան երկաթուղու ծրագիրը

Կասեցվելու է Իրան-Հայաստան երկաթուղու ծրագիրը

Հունվար 12, 2017 13:40 Կառավարությունը հաստատել է ՓԲԸ–ն լուծարելու նախագիծը։
Անապահով ընտանիքներում ստուգելու են գազի սպառումը

Անապահով ընտանիքներում ստուգելու են գազի սպառումը

Հունվար 12, 2017 13:10 Միջինից մի քանի անգամ ավելի շատ գազ են սպառում։
Նաիրիտցիները դիմում են ՀՀ կուսակցություններին

Նաիրիտցիները դիմում են ՀՀ կուսակցություններին

Հունվար 11, 2017 16:03 Մեզ պետք է ձեր բոլորի աջակցությունը։
Ռուբլին արժեվորվել է

Ռուբլին արժեվորվել է

Հունվար 09, 2017 14:25 Առքի միջին գինը կազմում է 7.95 դրամ։
Այս տարի Հայաստանը լքածների թիվն ավելացել է 73,167–ով

Այս տարի Հայաստանը լքածների թիվն ավելացել է 73,167–ով

Դեկտեմբեր 29, 2016 12:05 «Զվարթնոց» օդանավակայանով ժամանել է 957,760 մարդ։
ՀՀ առողջապահության նախարարությունից 11 մեքենա կվերցնեն հետագա վաճառքի համար

ՀՀ առողջապահության նախարարությունից 11 մեքենա կվերցնեն հետագա վաճառքի համար

Դեկտեմբեր 29, 2016 11:50 Պահանջում են լրացուցիչ ծախս` վառելիք, վերանորոգում և այլն:
Սուրեն Կարայան. «Հայաստանից արտահանման ռեկորդային  աճը եղել է հայկական ապրանքատեսակների մասով»

Սուրեն Կարայան. «Հայաստանից արտահանման ռեկորդային աճը եղել է հայկական ապրանքատեսակների մասով»

Դեկտեմբեր 28, 2016 14:55 Դեպի ԵՄ ՀՀ արտահանման ծավալները նույնպես աճել են։
2017թ. կենսաթոշակների վճարման գործընթացը սկսվելու է հունվարի 4–ից

2017թ. կենսաթոշակների վճարման գործընթացը սկսվելու է հունվարի 4–ից

Դեկտեմբեր 26, 2016 16:50 Մարզերում՝ ամսի 4-ին՝ օրվա 2-րդ կեսից։
Կենտրոնական բանկը 2 նոր արծաթե հուշադրամ է դրել շրջանառության մեջ (լուսանկարներ)

Կենտրոնական բանկը 2 նոր արծաթե հուշադրամ է դրել շրջանառության մեջ (լուսանկարներ)

Դեկտեմբեր 26, 2016 11:17 «Բոստոնի լաբիրինթոս» և «Վաալսի լաբիրինթոս»։