Քաղաքական

28.12.2016 11:51


Էլինար Վարդանյան. «Ամեն ինչ բարդել ընդդիմության վրա դարձել է քաղաքական կատեգորիա» (տեսանյութ)

Էլինար Վարդանյան. «Ամեն ինչ բարդել ընդդիմության վրա դարձել է քաղաքական կատեգորիա» (տեսանյութ)

ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսացության փոխնախագահ Էլինար Վարդանյանի խոսքով՝ միամտություն կլինի ասել, թե 2016 թվականին ձեռքբերումներ ենք ունեցել. «Բարդ տարի էր, տեղի ունեցան իրադարձություններ անցնող տարվա ընթացքում, որոնք ցանկալի չէին, խոսքն ապրիլյան պատերազմի մասին է: Լուրջ դրական արձագանք, որ եղել է 2016-ին, իմ գնահատմամբ` չի եղել, բայց կարո՞ղ էինք ունենալ, անել ավելին, իհարկե»,-«Henaran.am»-ի հետ զրույցում ասել է նա:

Ըստ Է. Վարդանյանի` ավելին ունենալու համար միայն քաղաքական կամք էր անհրաժեշտ, ինչը բացակայում էր իշխանությունների մոտ: Հաջորդ տարվա սպասելիքների վերաբերյալ պատգամավորն ասել է, որ ավելի լարված տարի է լինելու, քանի որ Ազգային ժողովի ընտրություններն են:

Մանրամասները` տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը