Քաղաքական

Դեկտեմբեր 30, 2016 12:07

Անդրիաս Ղուկասյան. «Ընտրություններում հաղթելու համար ես աջակցելու եմ ընդդիմության համախմբմանը»

Անդրիաս Ղուկասյան. «Ընտրություններում հաղթելու համար ես աջակցելու եմ ընդդիմության համախմբմանը»

Հայրենակիցներ

Մեր ժողովուրդն արժանի է ունենալ այնպիսի կառավարություն, որն իր ամենօրյա գործունեությամբ ունակ կլինի մարդու արժանապատիվ կյանքի եւ հասարակության զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ապահովել:

Հուլիսին մենք բարձր գին վճարեցինք, որպեսզի Հայաստանի իշխող վերնախավը նույնպես ընդունի այս պարզ ճշմարտությունը եւ փոխի իր վերաբերմունքը մեր հանրության նկատմամբ: Քաղաքացիների արձագանքը «Սասնա ծռերի» ըմբոստությանը` Սերժ Սարգսյանին ստիպեց հրաժարվել Արցախի համար անընդունելի` հակամարտության կարգավորման տարբերակի շուրջ բանակցություններից, հեռացնել Հովիկ Աբրահամյանի կոռուպցիոն կառավարությունը, հօգուտ սպառողների` վերանայել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները, իսկ զենքը կամավոր հանձնած ապստամբներին երաշխավորել արդար դատավարություն:

Դրա հետ մեկտեղ, ոստիկանության կողմից քաղաքացիների դեմ հուլիսին կատարված հանցագործությունները ծածկելու համար, Սարգսյանն առայսօր շարունակում է ապօրինի կերպով քրեական հետապնդումը այն քաղաքական եւ հասարակական գործիչների նկատմամբ, ովքեր դերակատարություն են ունեցել քաղաքացիներին համախմբելու եւ խաղաղ անհնազանդությունը կազմակերպելու գործում:

Պարզ է բոլորիս, որ քրեական ռեժիմի դեմ հանրության պայքարը ավարտված կլինի այն ժամանակ, երբ սահմանադրական կարգը տապալելու ճանապարհով եւ շինծու ընտրություններով իշխանությունը զավթած բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները կկանգնեն դատարանի առջեւ, իսկ ժողովրդից հափշտակածը կվերադարձվի պետությանը: Հանրապետական կուսակցությունը, որը պատասխանատու է այս հանցագործությունների համար, ըստ էության արդեն պարտվել է արտաքին եւ ներքին բոլոր քաղաքական հարթակներում: Գալիք ընտրությունները կարող են դառնալ այդ պարտությունների պաշտոնական արձանագրությունը, եթե ընդդիմության գործիչները պատրաստ լինեն դրսեւորել համարձակություն եւ գնալ անհրաժեշտ զոհաբերությունների, ինչպես դա արեցին մեր քաղաքացիները ապրիլյան պատերազմի եւ հուլիսյան ապստամբության ժամանակ: Այդ ընտրություններում հաղթելու համար ես աջակցելու եմ ընդդիմության համախմբմանը՝ ընտրապայքարի ինձ հասանելի միջոցներով:

Ամանորի գիշերը բոլորս մտքերով լինենք նաեւ նրանց հետ, ում հայրերը, որդիները եւ եղբայրները կյանքի գնով պաշտպանեցին մեր հայրենիքի սահմանները, նրանց հետ միասին կիսենք ծանր կորուստների վիշտը: Միաժամանակ համոզված եմ, որ մոտ է այն ժամանակը, երբ տեսնելու ենք մեր հայրենիքը հզոր ու գեղեցիկ, եւ ոչ մեկի մտքով այլես չի անցնելու ոտնձգություն կատարել մեր երջանկության հիմքը կազմող հանրային արժեքների նկատմամբ:

Անդրիաս Ղուկասյան

«Նուբարաշեն» ՔԿՀ

30.12.2016թ.

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի, Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի, Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ

Ապրիլ 25, 2018 22:51 Անդրադարձել են Հայաստանում ստեղծված իրավիճակին:
Վլադիմիր Գասպարյան․ Սթափվեք, տղե´րք

Վլադիմիր Գասպարյան․ Սթափվեք, տղե´րք

Ապրիլ 25, 2018 20:29 Ինքնակազմակերպվե´ք, կողմնորոշվե´ք, հստակվե´ք:
Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Ապրիլ 25, 2018 20:02 Հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։
Վ․Էնֆիաջյանը ներկայացրել է ԲՀԿ-ի դիրքորոշումն ապագա վարչապետի մասով

Վ․Էնֆիաջյանը ներկայացրել է ԲՀԿ-ի դիրքորոշումն ապագա վարչապետի մասով

Ապրիլ 25, 2018 19:05 Կողմ են արտահերթ ընտրություններին։
Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին լուրերը ապատեղեկատվություն են

Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին լուրերը ապատեղեկատվություն են

Ապրիլ 25, 2018 17:03 «Որևէ առնչություն չունեն իրականության հետ»,-ասել է նրա խոսնակը:
Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց օրակարգում չկա. Վահրամ Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց օրակարգում չկա. Վահրամ Բաղդասարյան

Ապրիլ 25, 2018 16:25 «Այլ մեկնաբանությունների համար կարող եք դիմել դատախազություն»։
Իշխանությունը պետք է հեռանա․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Իշխանությունը պետք է հեռանա․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Ապրիլ 25, 2018 15:10 Իշխանությունն իրենց պապական սեփականությունը չէ։
Սամվել Բաբայանի փաստաբանն այսօր դիմելու է Վճռաբեկ դատարան

Սամվել Բաբայանի փաստաբանն այսօր դիմելու է Վճռաբեկ դատարան

Ապրիլ 25, 2018 12:54 Բողոքարկելու է Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշումը։
ՀՀ նախագահը խորհրդակցություններ է սկսում խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ

ՀՀ նախագահը խորհրդակցություններ է սկսում խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ

Ապրիլ 25, 2018 11:29 Քննարկելու երկրում ստեղծված վիճակը և դրանից դուրս գալու ուղիները:
ԲՀԿ-ն միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին

ԲՀԿ-ն միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին

Ապրիլ 25, 2018 11:06 Կոչ է անում իր բոլոր կուսակիցներին դուրս գալ փողոց։