Լրահոս

Դեկտեմբեր 30, 2016 22:14

Արմատավորված քաղաքական մենաշնորհը բառիս բուն իմաստով «բզկտեց» մեր երկիրը. Աղվան Պողոսյան

Արմատավորված քաղաքական մենաշնորհը բառիս բուն իմաստով «բզկտեց» մեր երկիրը. Աղվան Պողոսյան

ԼՈւՐԵՐ.com-ի hարցազրույցը «Համախմբում» կուսակցության երիտասարդական խորհրդի նախագահ Աղվան Պողոսյանի հետ:

-Պարոն Պողոսյան, Հայաստանի համար ինչպիսի՞ն էր 2016 թվականը քաղաքական տեսանկյունից:

-Գիտեք, կոնկրետ 2016 թ-ին քաղաքական առումով որոշակի տրանսֆորմացիաներ եղան, իսկ իշխանության ձեռագիրը մնաց անփոփոխ՝ ամեն գնով պահել իշխանությունը (դրա վառ ապացույցը ՏԻՄ ընտրություններն էին)։ Կառանձնացնեմ երկու հատկանշական քայլ, որն արեցին և՛ իշխանությունը, և՛ ընդիմությունը՝ փոխվեց վարչապետը և խաղի մեջ մտավ Կարեն Կարապետյանը։ Նաև հատկանշական էր Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքական դաշտ և նրա շուրջ ստեղծված հանրային հետաքրքրությունը։

–Տարվա ընթացքում թերևս ամենաշոշափվող թեմաներից էին ապրիլյան պատերազմը, հուլիսյան դեպքերն ու իշխանափոխությունը: Ըստ Ձեզ՝ այս ամենը ինչի՞ հետևանք էր:

–Ապրիլյան մարտերը, որոնք բոլորիս համար սթափեցնող նշանակություն ունեին, մեծացրին ներքին կյանքում փոփոխությունների գիտակցումը։ Ինչ վերաբերում է ձեր նշած իրադարձություններին, ապա ասեմ, որ տարիներ շարունակ իշխանության վարած քաղաքականության շնորհիվ երկիրը բախվել է արտաքին ու ներքին լրջագույն խնդիրների։ Քաղաքական ու տնտեսական մենաշնորհին հաջորդեց «զենքի» մուտքը քաղաքական դաշտ։

–Իսկ ի՞նչ եք կարծում՝ 2017 թվականին Հայաստանում ինչպիսին կլինի քաղաքական դրությունը. ապրիլյան խորհրդարանական ընտրություններից ի՞նչ սպասելիքներ ունեք:

–Հաջորդ տարվա ապրիլյան ընտրությունները վճռորոշ են լինելու մեր երկրի համար, բնականաբար, անհրաժեշտ են արմատական փոփոխություններ։ Պետք է վերացնել արդեն իսկ արմատավորված քաղաքական մենաշնորհը, որը բառիս բուն իմաստով «բզկտեց» մեր երկիրը։

–Համախմբում կուսակցությունը ի՞նչ դիրքորոշմամբ է հանդես գալու խորհրդարանական ընտրությունների ընթացքում:

–Իմ դիրքորոշումը միանշանակ է՝ հասարակական ու քաղաքական լայն համախմբմամբ ստեղծել իրական այլընտրանքային բևեռ։ Մենք այդ ուղղությամբ ենք աշխատում, նաև՝ տեսնում ենք մեր երկրում առկա խնդիրները լուծելու հնարավորությունը կոնկրետ ծրագրերի միջոցով։ Այդ ծրագրերը, բնականաբար, կներկայացվեն հանրության դատին։

–Այս տարի սեպտեմբերին դուք հանդես եկաք բուհերում ուսման վարձերը իջեցնելու նախաձեռնությամբ: Ի՞նչ արդյունքներ գրանցեցիք այս տարի, և ինչ՞ պլաններ կան 2017-ի համար:

–Սեպտեմբեր ամսից ձևավորեցինք շարժումը և այս ընթացքում նախաձեռնող խմբի անդամներով հանդիպումներ ունեցանք տարբեր բուհերի դասախոսական կազմերի և ուսանողների հետ։ 2017թ-ին մեր առաջարկությունները կներկայացնենք կառավարությանը, որի պատասխանից հետո կորոշենք մեր հետագա անելիքները։

Մանրամասները՝ ԼՈւՐԵՐ.com-ում։

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Դավիթ Սանասարյանն ու Արմեն Գրիգորյանը ազատ են արձակվել

Դավիթ Սանասարյանն ու Արմեն Գրիգորյանը ազատ են արձակվել

Ապրիլ 24, 2018 00:35 Մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։
Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել

Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել

Ապրիլ 24, 2018 00:29 Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։
Այսօր հանրահավաքին մասնակցող 36-ամյա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել

Այսօր հանրահավաքին մասնակցող 36-ամյա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել

Ապրիլ 23, 2018 22:37 Մեկ տղա երեխա էլ ուշագնացության հետևանքով ակնակապի շրջանում վնասվածք է ստացել։
Սերժ Թանկյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի հրաժարականին

Սերժ Թանկյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի հրաժարականին

Ապրիլ 23, 2018 21:51 «Այսօր անհավանական օր է արդարությունը տոնելու համար»:
Մինսկի խումբը հորդորում է նվազեցնել լարվածությունը շփման գծում

Մինսկի խումբը հորդորում է նվազեցնել լարվածությունը շփման գծում

Ապրիլ 23, 2018 21:32 Ակնկալում են կողմերի հետ հնարավորինս շուտ հանդիպում ունենալ։
Երևանում, Գյումրիում և Վանաձորում տոնում են (տեսանյութ)

Երևանում, Գյումրիում և Վանաձորում տոնում են (տեսանյութ)

Ապրիլ 23, 2018 21:10 Երգում են, պարում, միմյանց շնորհավորում։
Հանրապետության հրապարակի հաղթական հանրահավաքը (տեսանյութ)

Հանրապետության հրապարակի հաղթական հանրահավաքը (տեսանյութ)

Ապրիլ 23, 2018 20:25 Չորեքշաբթի օրը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ բանակցելու են իշխանությունն անցնցում փոխանցելու հարցի շուրջ։
Ինչը չհաջողվեց հայրերին, հաջողվեց նրանց որդիներին. քաղաքագետ

Ինչը չհաջողվեց հայրերին, հաջողվեց նրանց որդիներին. քաղաքագետ

Ապրիլ 23, 2018 20:20 «Հաջորդ քայլը պետք է լինի նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը եւ խորհրդարանի արտահերթ ընտրությունների անցկացումը։»։
7-օրյա ժամկետում ԱԺ խմբակցությունները խորհրդարանին կներկայացնեն վարչապետի թեկնածուների

7-օրյա ժամկետում ԱԺ խմբակցությունները խորհրդարանին կներկայացնեն վարչապետի թեկնածուների

Ապրիլ 23, 2018 18:50 Որն է նոր վարչապետի ընտրության Սահմանադրությամբ նախատեսված գործընթացը:
Զախարովա. Հայաստա՛ն, Ռուսաստանը միշտ քեզ հետ է

Զախարովա. Հայաստա՛ն, Ռուսաստանը միշտ քեզ հետ է

Ապրիլ 23, 2018 18:37 Արձագանքել է Սերժ Սարգսյանի հրաժարականին։
Վարչապետի լիազորություները կկատարի Կարեն Կարապետյանը

Վարչապետի լիազորություները կկատարի Կարեն Կարապետյանը

Ապրիլ 23, 2018 18:17 Տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ:
Սերժ Սարգսյանի մայրը «Նաիրի» բժշկական կենտրոնում է

Սերժ Սարգսյանի մայրը «Նաիրի» բժշկական կենտրոնում է

Ապրիլ 23, 2018 17:43 Նրա վիճակը բավարար է։
Միխայիլ Սահակաշվիլին շնորհավորում է հայ ժողովրդին (տեսանյութ)

Միխայիլ Սահակաշվիլին շնորհավորում է հայ ժողովրդին (տեսանյութ)

Ապրիլ 23, 2018 17:25 Դուք հպարտանալու բոլոր հիմքերն ունեք։
Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց

Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց

Ապրիլ 23, 2018 16:19 Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է․ ես կատարում եմ ձեր պահանջը։
Գագիկ Ծառուկյանը միանում է համաժողովրդական պայքարին

Գագիկ Ծառուկյանը միանում է համաժողովրդական պայքարին

Ապրիլ 23, 2018 16:04 Համաժողովրդական զարթոնքի այս պահին մենք մեր ժողովրդի կողքին ենք:
Արմեն Սարգսյանի հայտարարությունը

Արմեն Սարգսյանի հայտարարությունը

Ապրիլ 23, 2018 16:01 Ապրիլի 24-ի նախօրյակին չի կարելի մասնատել հասարակությունը:
Պեսկով. «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները այդ երկրի ներքին գործն են»

Պեսկով. «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները այդ երկրի ներքին գործն են»

Ապրիլ 23, 2018 14:58 «Իսկ ինչո՞ւ պետք է Մոսկվան միջամտի այդ իրադարձություններին»:
Վանաձորում են բազմամարդ երթ է (տեսանյութ)

Վանաձորում են բազմամարդ երթ է (տեսանյութ)

Ապրիլ 23, 2018 14:22 Հազարավոր մարդիկ են ցույց անում։
Փաշինյանի ծնողները Իջևանից գալիս են Երևան

Փաշինյանի ծնողները Իջևանից գալիս են Երևան

Ապրիլ 23, 2018 14:10 Տեղեկություն չունեն որդու գտնվելու վայրի մասին։