Ելք-ից «հեղափոխություն», դրան սատարում կամ առաջնորդում մի պահանջեք

Ելք-ից «հեղափոխություն», դրան սատարում կամ առաջնորդում մի պահանջեք

Հունիս 24, 2017 16:31 Գործելու են բացառապես հանրապետականի գծած օրենքների շրջանակներում։
Այսպես որ գնա, Հայաստանում հայ տղամարդ չի մնա

Այսպես որ գնա, Հայաստանում հայ տղամարդ չի մնա

Հունիս 24, 2017 10:13 Ուզում են մնալ իրենք իրենցով․ ինչ ուզեն անեն, ոնց ուզեն անեն:

Մեկնաբանություն

Հունվար 05, 2017 00:05

Երկիրը սթափվելու կարիք ունի

Երկիրը սթափվելու կարիք ունի

Տոնական և հետտոնական թմբիրի մեջ գտնվող երկիրը սթափվելու կարիք ունի, քանի որ 2017-ի տարեսկիզբը առանձնահատուկ է նրանով, որ արագ է «թռչում»՝ ստիպելով քաղաքական ուժերին, մասնավորապես՝ ոչիշխանական դաշտում գործող, չտրվել ծուլությանը, դանդաղկոտությանն ու անվճռականությանը:

2017-ի հունվարն անցած տարիների նման չի կարող «մեռած ամիս» համարվել: Ինչ խոսք, մեռած է տնտեսության և այլ ոլորտների համար (ինչպես եղել է անցած 8 ու կես տարիներին ու բոլոր ամիսներին), բայց այս անգամ, ընտրական գործընթացով պայմանավորված, առավելագույն ակտիվություն է պահանջվում, ու գործնական քայլերի դիմելու անհրաժեշտություն կա: Ավելի ստույգ՝ զգոնությունը չկորցնելու, արագ կողմնորոշվելու և հստակ որոշումներ կայացնելու կարիք կա: Քանզի ժամանակը չի սպասում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ հերթական ընտրությունների ժամանակացույցը, ըստ որի՝ կուսակցություններն ու դաշինքները գրանցման համար փաստաթղթերը պետք է ներկայացնեն փետրվարի 6-16-ը: Այսինքն՝ ընդամենը մեկ ամիս է մնացել հնարավոր դաշինքներ ձևավորելու և նախընտրական ցուցակներ կազմելու համար:

Իշխանության գործը հեշտ է. ՀՀԿ-ն միայնակ է մասնակցում ընտրություններին և արդեն, երևի, մի քանի «զապաս» ցուցակ ունի: Ռեյտինգային թեկնածուների պակաս էլ չունի: Բացի այդ, «քաղաքական սերնդափոխություն» սցենարի շրջանակում «տակից» խրախուսում ու ասպարեզ է նետում իրեն ցանկալի ինչ-ինչ ուժերի: Սակայն ժողովուրդն իսկապես այլընտրանքի կարիք ունի: Այնպիսի ուժերի ու դեմքերի համախմբման կարիք է զգում, որոնք կարող են իրական այլընտրանք հանդիսանալ իշխանությանը:

Իսկ ինչո՞վ են զբաղված ոչիշխանական դաշտում գործող քաղաքական ուժերը. արդյոք բանակցությունները հաջո՞ղ են ընթանում, և հնարավո՞ր է համախմբվել ու ընտրություններում հասնել հաջողության՝ առնվազն քաղաքական մենաշնորհը վերացնելու հարցում: Դեռ ոչինչ հայտնի չէ: Բայց որ այդ համախմբմանը ժողովուրդը սպասում է, ավելին՝ ապրիլի 2-ի ընտրություններում բեկում արձանագրելու հույսեր է տածում, իրողություն է:

Ակնհայտ է նաև, որ իրական ընդդիմադիր ուժերի՝ առանձին-առանձին մասնակցության պարագայում լուրջ արդյունքներ արձանագրելու ակնկալիքները, մեծ հաշվով, բլեֆ են: Մանավանդ որ «100 տոկոսանոց համամասնական» ընտրակարգին անցումը, ըստ էության, տեղի չունեցավ, և իրականում շարունակում է գործել մեծամասնական ընտրակարգը, քանզի 13 ընտրատարածքներում կուսակցությունները կարող են առաջադրել 7-15 թեկնածուի (տվյալ տարածքի ընտրողների թվով պայմանավորված): Այս ամենն ուղղակի պարտադրում են ընդդիմադիր ուժերին համախմբվել և հանդես գալ դաշինքով:

2017-ն իմաստավորված տարի կարող ենք համարել միայն այն դեպքում, երբ ապրիլի 2-ին կհաջողենք հասնել բոլոր առումներով ձախողված իշխանությունների դիրքերի փլուզմանը:

Կիմա Եղիազարյան

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

«Ելք»-ի հերթական առաջադրանքը

«Ելք»-ի հերթական առաջադրանքը

Հունիս 22, 2017 11:05 Երեկ «Ելք» դաշինքի և հատկապես Նիկոլ Փաշինյանի համար քաղաքական կոմերցիայի տեսանկյունից շատ արդյունավետ օր էր, քանզի ԱԺ-ում քննարկվում էր ՀՀ կառավարության ծրագիրը:
Մհերը չէր ուզում, բայց ստացվեց (տեսանյութ)

Մհերը չէր ուզում, բայց ստացվեց (տեսանյութ)

Հունիս 20, 2017 08:30 Հանրության մեծ մասին թողել են հարկեր ու տուրքեր տալու, ինչպես նաև հայրենիքի համար կռվելու և զոհվելու պարտականությունները, իսկ իրենց պահել են փողերն ու կայֆերը:
Հերոսներ ու հակահերոսներ. ովքե՞ր են դատավորները

Հերոսներ ու հակահերոսներ. ովքե՞ր են դատավորները

Հունիս 19, 2017 09:25 «Ռեյտինգային» կոչված ընտրակարգի միջոցով ընտրակաշառքը «լեգիտիմացվեց»: Այս տարվա ապրիլին ընտրությունների միջոցով բան փոխելու հնարավորության վրա մեծ «խաչ» քաշվեց:
Երբ իշխանական իդիլիան խախտում են զոհերը

Երբ իշխանական իդիլիան խախտում են զոհերը

Հունիս 18, 2017 09:45 Իշխանությունները հաղթել են Հայաստանի հանրությանը և ընդդիմություն են ստացել ի դեմս Ադրբեջանի, որին 10.000 դրամով չեն կարող կաշառել, որին չեն կարող հաճախորդացնել:
Վտանգավորություն և հետընթաց

Վտանգավորություն և հետընթաց

Հունիս 17, 2017 07:00 Բ26-ն իր հաշիվները 10.000 դրամով փակել է հանրության հետ և զբաղված է բացառապես մուտիլովկաներով՝ վասն վերարտադրության, վասն «Աթոռ-2040» ծրագրի կյանքի կոչման:
Սվիտալսկին՝ ընդդեմ ՀՀԿ-ի ու «Ելք»-ի

Սվիտալսկին՝ ընդդեմ ՀՀԿ-ի ու «Ելք»-ի

Հունիս 16, 2017 12:00 Նա նոր բան չի ասել, բայց քանի որ դեսպանի կարգավիճակով է ասել, նյարդայնացրել է իշխանություններին: Վերջիններս դրսից եկող ամեն մի փռշտոցի ձայնից վախենում են և դա է պատճառը, որ խառնվել են իրար:
«Огласите весь список пожалуйста»

«Огласите весь список пожалуйста»

Հունիս 16, 2017 10:05 Բ26-ը «նագլի» խասիաթ ունի:
Օտարված պետություն

Օտարված պետություն

Հունիս 13, 2017 00:05 Ունենք տնտեսաքաղաքական փտած վերնախավ և հոգնած հասարակություն:
2018-ի սինդրոմը

2018-ի սինդրոմը

Հունիս 02, 2017 11:55 2015-ից մեկնարկած ներքաղաքական գործընթացն իր ավարտին կհասնի, ավելի ճիշտ՝ ցիկլը կփակվի 2018-ին: Թե ինչպես դա տեղի կունենա և ինչպիսի արդյունք կարձանագրվի, կախված է մի շարք հանգամանքներից:
Բյուջեն լցնելու ձև

Բյուջեն լցնելու ձև

Հունիս 01, 2017 10:10 Նման «հաղթանակը» ավելի մեծ վնաս է հասցնում ժողովրդի առողջությանը, որը նորից հայտնվում է ՀՀԿ-ի գերության մեջ ու դեռ հարց է՝ ծխելն է մահացու, թե «նժդեհականության» ճիրաններում դեպրեսիվ թպրտալը։
Մարտնչող միջակության հաղթարշավը շարունակվում է

Մարտնչող միջակության հաղթարշավը շարունակվում է

Մայիս 31, 2017 00:05 Փողի դիմաց պետական դահլիճների տնօրենները ում առջև ասես կարող են բացել իրենց դռները։
Գագիկ Հարությունյանին էլ Ազգային հերոսի կոչում տվեք, պրծեք, էլի՛

Գագիկ Հարությունյանին էլ Ազգային հերոսի կոչում տվեք, պրծեք, էլի՛

Մայիս 29, 2017 23:00 Չնայած ժողովրդական արտիստի կոչում ստանալու համար իրենց պատեպատ խփող մարդիկ ապահովված են, բայց դե, շատ են ուզում, որ պետության հաշվին լինի իրենց թաղումը:
Խորհրդարան խորհրդարանի ներսում

Խորհրդարան խորհրդարանի ներսում

Մայիս 28, 2017 10:02 Այդ 17 հոգուն մի քանի սենյակ տրամադրեք Մելիք-Ադամյան փողոցում գտնվող պարտիայի կենտրոնական գրասենյակում:
«Անվտանգություն և առաջընթաց». Վերջին զանգի օրն էլ զոհ ունեցանք

«Անվտանգություն և առաջընթաց». Վերջին զանգի օրն էլ զոհ ունեցանք

Մայիս 27, 2017 09:00 Մրցանակաբաշխություններ, տոնական շոուներ և...անտերություն Զինված ուժերում:
Ինչու են ընտրակաշառք վերցնում, և ինչ է դա նշանակում

Ինչու են ընտրակաշառք վերցնում, և ինչ է դա նշանակում

Մայիս 26, 2017 11:20 Ընտրակաշառքի հարցն ունի իրավական, բարոյական, հոգեբանական (ստոկհոլմյան սինդրոմ) ու քաղաքական կողմ: Մեզ ավելի շատ հարցի քաղաքական կողմն է հետաքրքրում:
«Յալվար» ընկած ժողովրդին զոռով վարկառու եք դարձնում

«Յալվար» ընկած ժողովրդին զոռով վարկառու եք դարձնում

Մայիս 26, 2017 00:05 Այս ամենը չէի գրի, եթե չլսեի Սերժ Սարգսյանի վերջին ելույթը:
2040-ին ԿԸՀ-ն կհայտարարի՝ ընտրողների թիվը 3,6 միլիոն է

2040-ին ԿԸՀ-ն կհայտարարի՝ ընտրողների թիվը 3,6 միլիոն է

Մայիս 24, 2017 09:55 Ընտանիքներով քոչել են, ու երեխա չկա, դպրոցները աշակերտներ չունեն:
Հասա՞վ իր ուզածին Սերժ Սարգսյանը

Հասա՞վ իր ուզածին Սերժ Սարգսյանը

Մայիս 23, 2017 13:10 2018-ի ապրիլից Սերժ Սարգսյանի նախագահական լիազորություններն ավարտվում են: Իսկ առանց ՀՀ նախագահի լիազորությունների՝ ՀՀԿ նախագահը լրիվ այլ բան է՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով:
Իսկ հրապարակի շատրվանների տակ օրգիաներ չե՞նք տեսնելու

Իսկ հրապարակի շատրվանների տակ օրգիաներ չե՞նք տեսնելու

Մայիս 23, 2017 00:05 Ի դեպ, հարսանքավորները կարո՞ղ է առավոտյան էլ Մատենադարանում խաշ ուտեն:
Հայաստան – 2060

Հայաստան – 2060

Մայիս 22, 2017 11:00 Իշխող ուժն ընտրություններին կմասնակցի «Առողջություն, երջանկություն, բարի բախտ» կարգախոսով: ... Նավսողներ միշտ էլ կգտնվեն: