Կարծիք

Հունվար 09, 2017 11:18

Սեյրան Օհանյանը շատ լավ գիտակցել է քաղաքականություն մտնելու այս նոր ձևաչափի ողջ ծանրությունը

Սեյրան Օհանյանը շատ լավ գիտակցել է քաղաքականություն մտնելու այս նոր ձևաչափի ողջ ծանրությունը

Ինչո՞ւ են կարծում՝ Սեյրան Օհանյանը նեղացել է Սերժից, և այս կերպ «վրեժ է լուծում»: Սա ուղղակի մանկամտություն է. Սեյրան Օհանյանի ինչի՞ն էր պետք Սերժին ինչ-որ բաներ ապացուցելը:

Ինչո՞ւ որոշ «քաղաքագետներից» ու «վերլուծաբաններից» մեկն այն կարծիքն առաջ չի տանում, որ, օրինակ, ելնելով երկրում ստեղծված այլևս անտանելի իրավիճակից, «ներսում» իր մաշկի վրա լա՜վ զգացած անարդարություններն ու անծայրածիր խաբկանքը՝ Սեյրան Օհանյանը գնաց այս քայլին՝ քաղաքականություն մտավ այս ձևաչափով, քանի որ ինքն էլ տարիներ շարունակ փորձել է մի բան փոխել, իր իրավասությունների շրջանակներում երկրում դրական տեղաշարժ մտցնել, բայց հասկացել է, որ իր ցանկությունները չեն համապատասխանում երկրի կառավարման մոդելի հետ: Ու հիմա փորձում է այս ձևաչափով ներկայանալ ժողովրդին, և գուցե ստացվի, գուցե՝ ոչ, բայց շատերի նման չի՛ թաքնվել մի մութ անկյունում՝ ոչինչ չձեռնարկելով: Նա շատ լավ գիտակցել է քաղաքականություն մտնելու այս նոր ձևաչափի ողջ ծանրությունն ու դրանից բխող խնդիրների բարդությունը:

Ես ողջունում եմ այդ քայլը, որ նա չփախավ, չարհամարհեց իր երկրի ժողովրդին ու «թքած» չունեցավ, թե ինչ կլինի երկրի ապագայի հետ, ինչպես շատերն են անում, երբ դուրս են մնում իշխանությունից:

Ու շա՜տ լավ կլիներ, եթե բոլորն այս քայլին գնային. թող իշխանական լրատվամիջոցներն էլ նրանց «նեղացած» անվանեին, բայց կարևորը՝ նրանք չփախչեին ու փորձեին իրենց ռեսուրսներն էլ օգտագործել եկրում գաղջ մթնոլորտը փոխելու համար:

Հիմա ամբողջ օրը Բ26-ից սնուցվող լրատվամիջոցներն ինչքան մեռած աբլիգացիա կա՝ հարցազրույց են վերցնում, որպեսզի խոսեն Սեյրան Օհանյանի անցյալից, թութակի պես կրկնեն նախապես հրահանգված սցենարը, թե գիտեք՝ երկրի ողջ բեռն Օհանյանի ուսերին է եղել, ու նա ոչինչ չի արել ու բոլոր վատ գործերի մեջ նա է մեղավոր եղել:

Հ.Գ. Ապրիլյան պատերազմից հետո բոլորն էլ հասկացան՝ ում մեղքով այն տեղի ունեցավ, ու ինչու մարդկային ու տարածքային կորուստներ ունեցանք: Ինչո՞ւ չեք մտածում, որ ապրիլյան պատերազմից քաղած պտուղները բավական էին, որ Օհանյանը դուրս գար իշխանությունից: Ես չեմ բացառում այն տարբերակը, որ Օհանյանն ինքը չի համաձայնել նորից նախարար դառնալ՝ հաշվի առնելով ապրիլյան պատերազմի թողած դառը հետքը:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Ցավում եմ, որ իմ խոսքերը այլ կերպ են ընկալվել

Ցավում եմ, որ իմ խոսքերը այլ կերպ են ընկալվել

Հունիս 20, 2018 19:59 Բնավ չեմ ցանկացել և չեմ ակնարկել Մանվել Գրիգորյանին մեղսագրված հանցանքների մեջ «Արցախի ներգրավվածության» մասին։
Մանվելներ ձերբակալելը կարևոր է, սակայն ավելի կարևոր են հիմնարար վերափոխումները

Մանվելներ ձերբակալելը կարևոր է, սակայն ավելի կարևոր են հիմնարար վերափոխումները

Հունիս 20, 2018 10:39 Հանրային դաշտում նման խնդիր անգամ դրված չէ:
Նրանցից ոչ ոք չհանդգնեց տալ երկրում նման իրավիճակ ստեղծած մարդու անունը

Նրանցից ոչ ոք չհանդգնեց տալ երկրում նման իրավիճակ ստեղծած մարդու անունը

Հունիս 19, 2018 13:03 Թե՞ երկու ամսում հասցրիք կորցնել ձեր հիշողությունը։
Նրանք տուշոնկա չեն տարել, նրանք գլխանց տուշոնկի փողերն են քաշել ու օֆշորներում հարմարավետ տեղավորել

Նրանք տուշոնկա չեն տարել, նրանք գլխանց տուշոնկի փողերն են քաշել ու օֆշորներում հարմարավետ տեղավորել

Հունիս 19, 2018 09:52 Էս վիրտուալ փողերի «արքաների» ամբարներն էլ ավելի հետաքրքիր են:
Մանվելի կողքին կան ավելի «ցիվիլ» ու խելացի գողեր

Մանվելի կողքին կան ավելի «ցիվիլ» ու խելացի գողեր

Հունիս 19, 2018 08:56 Նրանց գողության մաստշաբներին Մանվելը հաստատ կնախանձեր։
Վերջ ռազմա-կղերա-ֆեոդալական Հայաստանին

Վերջ ռազմա-կղերա-ֆեոդալական Հայաստանին

Հունիս 19, 2018 08:44 Մանվելանմանների համար առաջին հերթին նրանք պետք է պատասխան տան։
Որոշ հեռուստաընկերություններ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել

Որոշ հեռուստաընկերություններ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել

Հունիս 19, 2018 00:33 Իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։
Շուշան Պետրոսյան․ «Շոկի մեջ եմ»

Շուշան Պետրոսյան․ «Շոկի մեջ եմ»

Հունիս 18, 2018 16:07 «Վիրավորանքից հեկեկում էի»։
Կա՞ ինչ-որ մեկը կասկածող, որ Սերժ Սարգսյանն ու Կուտոյանի գլխավորած ԱԱԾ-ն չեն իմացել

Կա՞ ինչ-որ մեկը կասկածող, որ Սերժ Սարգսյանն ու Կուտոյանի գլխավորած ԱԱԾ-ն չեն իմացել

Հունիս 18, 2018 10:46 Մանվելի թալանածի մասին իմանալո՞վ էին 1000 դրամ մուրում։
ՀՀԿ-ն ունի երեք տարբերակ

ՀՀԿ-ն ունի երեք տարբերակ

Հունիս 18, 2018 09:20 Այդ տարբերակներից ո՞ր մեկը կընտրեն։
Իյա, իրո՞ք

Իյա, իրո՞ք

Հունիս 16, 2018 23:03 Մեկ-մեկ պատահում է, որ մարդկանց աչքին թվում է, որ թե՛ չագուչն է իրենց ձեռքը, թե՛ մեխը։
Հեղափոխական կառավարությունը չի կարող ակնկալել միայն օրհնանքներ

Հեղափոխական կառավարությունը չի կարող ակնկալել միայն օրհնանքներ

Հունիս 16, 2018 22:53 Նա պետք է պատրաստ լինի նաև անեծքների։
Ո՞ւմ մտքով է անցել այս արկղը հենց այդտեղ տեղադրելու գաղափարը (լուսանկար)

Ո՞ւմ մտքով է անցել այս արկղը հենց այդտեղ տեղադրելու գաղափարը (լուսանկար)

Հունիս 16, 2018 08:16 Այն, որ Երևանը մայթերի լուրջ խնդիր ունի, ոչ ոքի համար գաղտնիք չէ։
Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո և համերաշխության հեղափոխության խորհրդանիշները

Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո և համերաշխության հեղափոխության խորհրդանիշները

Հունիս 15, 2018 11:38 Եվ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում:
Հրանտ Բագրատյանը Նիկոլ Փաշինյանին․ «Սա անթույլատրելի է»

Հրանտ Բագրատյանը Նիկոլ Փաշինյանին․ «Սա անթույլատրելի է»

Հունիս 13, 2018 18:23 «Այսօրվա թոշակառուներից փողը կտրում ենք վաղվա թոշակառուների համա՞ր»։