Մեկնաբանություն

Հունվար 09, 2017 17:00

Հիմա էլ պետք է դպրոցները տաքացնելու համա՞ր 1000-ական դրամներ հավաքել

Հիմա էլ պետք է դպրոցները տաքացնելու համա՞ր 1000-ական դրամներ հավաքել

Նախատոնական և հետտոնական օրերին սպանությունների, դիակների հայտնաբերման և ցրտահարությունից մեռած մարդկանց մասին այնքան լուր կարդացի, որ ինձ թվաց, թե մի քանի տասնամյակ հետ ենք շպրտվել:

Մթնոլորտի, տրամադրության, բարոյահոգեբանական իրավիճակի առումով համընկնումը նկատելի ու զգալի է (տարբերությունը միայն այն է, որ հոսանք ու գազ կան, բայց շատ թանկ սակագնով):

Հա՛, մեկ էլ չջեռուցվող դպրոցների խնդիրը...

Ա՛յ ձեր տունը շինվի, ախր, մինչև վերջին տարիների «բարեշրջումները» դպրոցների ջեռուցման խնդիրը լուծված էր, հիմա այդ ի՞նչ պատահեց, որ մեր երեխաները պետք է տանը մնան ու դպրոց չգնան: Հանրակրթության փողերը մսխել եք, բայց գոնե ջեռուցման համար գումար պահեիք: Թե՞ հիմա էլ պետք է դպրոցները տաքացնելու համար 1000-ական դրամներ հավաքեք կամ էլ բարեգործական ակցիաներ իրականացնեք: Անամոթությունը ո՞ւր կարող է հասնել:

Անցած տարվա ընթացքում Սերժ Սարգսյանն ամեն առիթով պարծենում էր, թե մեր դպրոցականները, պատանիները միջազգային օլիմպիադաներում հաղթող են ճանաչվում այս կամ այն առարկայի մրցույթում: Բա եթե այդ ներուժը կա, ինչո՞ւ հիմա պետք է կասեցվեն դասերը մրսելու պատճառով: Եթե աշոտյանների և մնացյալների երեխաներն ավելի քան 2 միլիոն դրամանոց մասնավոր դպրոցներ են հաճախում ու գիտելիքից հետ մնալու խնդիր չունեն, ապա շարքային քաղաքացիների երեխաներն ինչո՞ւ պետք է համ տանը մրսեն, համ էլ դպրոցում: Ու կրթական պրոցեսից էլ հետ մնան:

Փաստորեն, հանրակրթական դպրոցների ՀՀԿ-ական տնօրենները (որոնք մեծամասնություն են կազմում) վախից չեն էլ դիմել հարազատ կուսակցությանը, որպեսզի ձմռանը կարողանան պատշաճորեն լուծել իրենց դպրոցների ջեռուցման խնդիրը:

«Ողջ ֆինանսներն՝ ընտրական գործընթացին» կարգախոսով առաջնորդվող իշխող ուժից այլ բան սպասելն անմտություն է:

Կիմա Եղիազարյան

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Ձկան պես լուռ են

Ձկան պես լուռ են

Մարտ 24, 2017 11:35 Բոլորը հերթով և ավելորդ անգամ «բացահայտում» են այնքա՜ն ծանոթ իրենց դեմքերը:
Մարտի 22

Մարտի 22

Մարտ 23, 2017 16:10 Քանի՞ մարդ կա Հայաստանում, որ կհավատա, թե Բաբայանն, իբր, պատրաստվում էր իշխանությունների դեմ զինված պայքար մղել ... զենիթահրթիռային համակարգով։
Վախի մեծ աչքերը

Վախի մեծ աչքերը

Մարտ 23, 2017 00:05 Սերժ Սարգսյանը մենակ է։ Չհաշված իր նեղ շրջապատը, քիրվայականության գաղափարախոսն ու մի քանի պնակալեզները՝ ինքը մենակ է։ Իսկ մենակ մարդիկ վախենում են։
Իշխանությունների «Իգլան»

Իշխանությունների «Իգլան»

Մարտ 22, 2017 23:00 Որքան մոտենում է ընտրության օրը, այնքան իշխանությունը լկտիանում է՝ քաղաքական հակառակորդների դեմ օգտագործելով կեղտոտ մեթոդներ:
Քաղաքական դաշտի թեստը

Քաղաքական դաշտի թեստը

Մարտ 21, 2017 11:20 Թեստով պարզ կդառնա, թե ընտրապայքարի մասնակից որ ուժերն են իրենց ցանկություններում և մտադրություններում անկեղծ:
7 միլիոն եվրոն և «լավ ընտրությունները»

7 միլիոն եվրոն և «լավ ընտրությունները»

Մարտ 20, 2017 22:20 ՀՀԿ-ն ԵՄ-ի 7 միլիոնը յուրովի է օգտագործում. նրա համար ընտրարշավում արձանագրված բազմաթիվ արյունալի միջադեպերը «քաղաքական բնույթի» չեն:
Ընտրարշավը վերածվել է քրեական խրոնիկոնի

Ընտրարշավը վերածվել է քրեական խրոնիկոնի

Մարտ 18, 2017 08:00 Սերժ Սարգսյանի ռեժիմը մարդուն ոչ միայն ֆիզիկապես է սպանում, այլև՝ հոգեպես:
«Պետպատվերով» բանդիտիզմ

«Պետպատվերով» բանդիտիզմ

Մարտ 16, 2017 10:45 Ջրառատյան բանդիտիզմը ապտակ էր «ազատ, արդար ընտրություններ» անցկացնելու մասին ճամարտակող իշխանությանը:
Զոռբստանն էլ ո՞նց է լինում

Զոռբստանն էլ ո՞նց է լինում

Մարտ 15, 2017 00:39 Հիմա զոռբայության թափն այնպիսին է, որ Հանրապետականներն առանց զենքի չեն կարողանում յոլա գնալ. գործող իշխանությունն այս հարցում արդեն գերազանցում է սիցիլիականին:
Նախընտրական ճղճիմ տեխնոլոգիաներ

Նախընտրական ճղճիմ տեխնոլոգիաներ

Մարտ 14, 2017 00:30 Սեյրան Օհանյանի կոչն ահագին ծանր է տարել իշխանությունը:
Ընտրություններից առաջ ու հետո

Ընտրություններից առաջ ու հետո

Մարտ 13, 2017 09:35 Ինչքան էլ փորձեն տարատեսակ «ծտերի», անդեմ մարդկանց ու կենսագրություն չունեցողների միջոցով «նորացնել» ՀՀԿ–ին, միևնույն է Բ26–ի՝ «տիրակալի» ականջները հնարավոր չէ թաքցնել։
Սերժ Սարգսյանի «արջերը» և նրանց ծառայությունները

Սերժ Սարգսյանի «արջերը» և նրանց ծառայությունները

Մարտ 12, 2017 20:25 Ատրճանակով սպառնալիքներ հնչեցրածն էլ Երանոսյան Լյովայի եղբայրն է, այն եղբայրը, ով «Սասնա ծռերի» դեպքերի ժամանակ ժողովրդի դեմ հարձակումն էր ղեկավարում։
Ով ով է այս ընտրություններում

Ով ով է այս ընտրություններում

Մարտ 12, 2017 16:55 Սերժ Սարգսյանը հնարավորինս «մասկիրովկա» է եղել՝ թաքնվելով ոչինչ չորոշող մարդկանց, վարչապետի ու «ռեյտինգային» թեկնածուների հետևում։
Ախր, սիրելի՛ ժողովուրդ, որ իմանանք՝ ինչ պետք ա ասենք, կասենք...

Ախր, սիրելի՛ ժողովուրդ, որ իմանանք՝ ինչ պետք ա ասենք, կասենք...

Մարտ 12, 2017 10:45 Շարունակական հետընթաց արձանագրելուց հետո դժվար բան է գալ ու կանգնել ժողովրդի դիմաց ու ասել՝ ի՞նչ կլինի՝ էս անգամ էլ մեզ վստահեք:
Ինչու է թաքնվում Սերժ Սարգսյանը

Ինչու է թաքնվում Սերժ Սարգսյանը

Մարտ 10, 2017 15:05 Առիթ ունեցել ենք գրելու, որ ՀՀԿ–ի քարոզարշավն ամբողջությամբ լցված է խաբեությամբ։
Պարոնա՛յք, բարոյական արգելակներ չունե՞ք (տեսանյութ)

Պարոնա՛յք, բարոյական արգելակներ չունե՞ք (տեսանյութ)

Մարտ 10, 2017 10:30 Այս օրերին տեսնում ենք, թե հայտնի ու հռչակավոր դեմքերի, շոՎու-բիզի «աստղերի» ու «դեՌասան-դեՌասանուհիների» ինչպիսի քանակություն են ասպարեզ նետել:
Ավարտել փլուզման գործընթացը

Ավարտել փլուզման գործընթացը

Մարտ 10, 2017 09:05 Քաղաքական ու «պետական» այրերի ներկա կլանը սպառել է իրեն։
Ընտրություններ և ռեսուրսներ

Ընտրություններ և ռեսուրսներ

Մարտ 09, 2017 16:20 Կազմակերպվածությունն ու ռեսուրսներն այս փուլում կարևոր նշանակություն ունեն և էականորեն կարող են ազդել արդյունքների վրա։
Ինչու է Սերժ Սարգսյանը դիմել Կարեն Կարապետյանի օգնությանը

Ինչու է Սերժ Սարգսյանը դիմել Կարեն Կարապետյանի օգնությանը

Մարտ 09, 2017 10:30 ՀՀԿ-ի ամբողջ քարոզարշավը հիմնված է քաղտեխնոլոգիական կեղծիքի վրա: Դա նմանվում է մատնոցֆռցնոցիի:
Պարտադրանքով նախընտրական հանդիպումներ

Պարտադրանքով նախընտրական հանդիպումներ

Մարտ 09, 2017 09:40 Ուրեմն, բոլոր ոլորտներում ձախողումներ արձանագրած ուժը հինգ տարի մտածել է, թե ինչ «ուժեղացած և արդիականացած» թիմով պետք է մասնակցի ընտրություններին: