Լրահոս

Հունվար 09, 2017 18:11

Ստ. Մարգարյան. «Մենք փաստաթուղթ ունենք, որը կհրապարակենք»

Ստ. Մարգարյան. «Մենք փաստաթուղթ ունենք, որը կհրապարակենք»

Այսօր՝ հունվարի 9-ին, «Համախմբում» կուսակցությունը վարչության նիստ է հրավիրել, որտեղ որոշվել է բանակցող խումբ ստեղծել։ Խմբում ընդգրկվել են կուսակցության վարչության անդամներ Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանն ու Անդրանիկ Թևանյանը։ Բանակցող խումբը պետք է ակտիվ խորհրդակցություններ անցկացնի քաղաքական, հասարակական ուժերի և այլ շրջանակների հետ: Hraparak.am-ը հետաքրքրվեց Ստեփան Մարգարյանից՝ ինչու՞ որոշեցին հենց հիմա այդ բանակցող խումբը ստեղծել, արդյոք մինչև հիմա բանակցող խումբ չկա՞ր կուսակցությունում։

«Չէ, մինչև հիմա մենք անում էինք քաղաքական կոնսուլտացիաներ, և տարբեր ուժերի հետ տարբեր մարդիկ հանդիպում-խոսում էին, դա մեզ համար մարդկանց տեսակետները որոշելու ժամանակաշրջան էր։ Ոչ միայն քաղաքական, այլ նաև հասարակական ուժեր կային, միավորումներ և այլն։ Հիմա, քանի որ եկել է հստակ դաշինք կազմելու ժամանակը, բնականաբար արդեն կոնկրետ սա վերածվում է բանակցությունների փուլի։ Մենք փորձում էինք հստակեցնել տեսակետները և հնարավոր դաշինքի դեպքում քաղաքական հենքը պատրաստել»,-ասաց Մարգարյանը՝ նշելով, որ կոնսուլտացիաների փուլն անցել են ու արդեն հասել են բանակցությունների փուլին։

Իսկ կա՞ն այդ ուժերը հստակեցված, թե ում հետ պետք է բանակցեք։ Մարգարյանն ասաց, որ այս պահին վերջնական հստակեցված չէ, դրա համար առայժմ որևէ անուն չեն հրապարակում, որովհետև կոռեկտ չի համարում նախընտրական շրջանում անուն տալ։ Բայց վստահեցրեց, որ խոսքը մեկից ավելի ուժերի մասին է և հույս հայտնեց, որ շուտով այդ անունները կհստակեցնեն և կհրապարակեն։

-Իսկ ինչի՞ շուրջ պետք է բանակցեք, դաշինքի ի՞նչ ձևաչափ եք պատկերացնում և ի՞նչ առանցքային հարցեր կան ձեզ համար, որոնց շուրջ պետք է գաք համաձայնության։

-Ամբողջ քաղաքական կոնսուլտացիաները հենց դրա շուրջ էին՝ հստակեցնել սկզբունքային հարցերը և տեսնել քաղաքական հենքը։

-Որո՞նք էին այդ սկզբունքային հարցերը։

-Մենք փաստաթուղթ ունենք, որը կհրապարակենք վերջնական հստակեցնելուց հետո, քանի որ կան դեռևս ճշտելու հարցեր։ Բայց շատ ժամանակ չի մնացել, շուտով մենք կհրապարակենք այն փաստաթուղթը, ինչի շուրջ մենք տեսնում ենք համագործակցությունը։

Մանրամասները՝ Hraparak.am–ում։

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Սերժ Թանկյանը ժամանեց Հայաստան (տեսանյութ)

Սերժ Թանկյանը ժամանեց Հայաստան (տեսանյութ)

Մարտ 29, 2017 23:35 Որպես անկախ դիտորդներ մի քանի օր անց վերահսկելու են խորհրդարանական ընտրությունները։
10 մթերք, որ պետք է հեռու պահել թավաներից և կաթսաներից (ֆոտոշարք)

10 մթերք, որ պետք է հեռու պահել թավաներից և կաթսաներից (ֆոտոշարք)

Մարտ 29, 2017 22:58 Կորցնում են իրենց օգտակար նյութերը։
Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Մարտ 29, 2017 22:30 Երթևեկության հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:
Մարտի 30–ի հոսանքազրկումների մասին

Մարտի 30–ի հոսանքազրկումների մասին

Մարտ 29, 2017 21:52 Պլանային և վերանորոգման աշխատանքներ։
Գիտնականներն առաջին անգամ օգնել են կաթվածահար մարդուն շարժվել մտքերի ուժով

Գիտնականներն առաջին անգամ օգնել են կաթվածահար մարդուն շարժվել մտքերի ուժով

Մարտ 29, 2017 21:35 Իմպլանտների օգնությամբ կարողանում է ջուր խմել բաժակից և ուտել։
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Մարտ 29, 2017 21:13 Սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Հայկական ուրբաթ». «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինք

«Հայկական ուրբաթ». «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինք

Մարտ 29, 2017 20:48 Ներկայացրել են ծրագրային դրույթները։
ՀՀ գլխավոր դատախազությունը նամակով դիմել է Վ. Հոկտանյանին

ՀՀ գլխավոր դատախազությունը նամակով դիմել է Վ. Հոկտանյանին

Մարտ 29, 2017 20:25 Հրապարակված դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրելու առաջարկով։
Հայտնի հերոսները՝ Միսթր Բինի դեմքով (ֆոտոշարք)

Հայտնի հերոսները՝ Միսթր Բինի դեմքով (ֆոտոշարք)

Մարտ 29, 2017 20:25 Ծիծաղ է առաջացնում բոլորի դեմքին։
«Sony 2017» մրցանակաբաշխության լավագույն աշխատանքները (ֆոտոշարք)

«Sony 2017» մրցանակաբաշխության լավագույն աշխատանքները (ֆոտոշարք)

Մարտ 29, 2017 20:04 Ե՛վ պրոֆեսիոնալ լուսանկարիչների, և՛ պարզապես կողմից։
Սպանության մեղադրանքով հետախուզվողը 15 տարի անց հայտնաբերվեց (տեսանյութ)

Սպանության մեղադրանքով հետախուզվողը 15 տարի անց հայտնաբերվեց (տեսանյութ)

Մարտ 29, 2017 19:40 ՀՀ է տեղափոխվել 1971 թ. ծնված Սոկրատ Մանուկյանը։
Կամավոր զինամթերք են հանձնել

Կամավոր զինամթերք են հանձնել

Մարտ 29, 2017 19:19 1 ուսումնական նռնակ՝ պայթուցիչով, և 8 ճայթիչ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը

Մարտ 29, 2017 18:46 Շուտով կմեկնեն Վիեննա։
Հսկայական ցունամին կարող է հարվածել Իսպանիայի և Պորտուգալիայի մարդաշատ ափերին

Հսկայական ցունամին կարող է հարվածել Իսպանիայի և Պորտուգալիայի մարդաշատ ափերին

Մարտ 29, 2017 18:44 Կարող է առնվազն 1,200 մարդու մահվան պատճառ դառնալ։
Կվերսկսվեն Մինսկ-Երևան ուղիղ չվերթները

Կվերսկսվեն Մինսկ-Երևան ուղիղ չվերթները

Մարտ 29, 2017 17:35 Շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի եւ կիրակի օրերին: