Քաղաքական

Հունվար 10, 2017 09:15

ԵԱՀԿ ՄԽ․ «Հրադադարի ռեժիմի խախտումն անընդունելի է»

ԵԱՀԿ ՄԽ․ «Հրադադարի ռեժիմի խախտումն անընդունելի է»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է․

«Երևանն ու Բաքուն շարունակում են միմյանց մեղադրել 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին գրանցված ներխուժման փորձի կապակցությամբ, որի հետևանքով զոհեր եղան:

Հայաստանի զինված ուժերը դեռ պահում են մարտում սպանված ադրբեջանցի զինծառայողի դին։ Հրադադարի ռեժիմի խախտումը անընդունելի է և հակասում է կողմերի ստանձնած պարտավորություններին:

Համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին կոչ են անում խստորեն պահպանել 2016 թվականին բարձր մակարդակով Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորությունները՝ ներառյալ կարճ ժամանակում միջադեպերի հետաքննման ԵԱՀԿ մեխանիզմի ստեղծումը:

Համանախագահները նաև կոչ են անում անհապաղ վերադարձնել աճյունները՝ 2010 թվականին բարձր մակարդակով Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան՝ հաշվի առնելով տվյալ հարցի բացառապես մարդասիրական բնույթը։

Մենք կողմերին կոչ ենք անում դադարեցնել փոխադարձ մեղադրանքներն ու ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները իրավիճակը կայունացնելու համար։

Համանախագահներն իրենց ցավակցությունն են հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին, որոնց համար Նոր տարվա հետ կապված հույսերը մթագնեցին անիմաստ կորստի վշտից»։

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Հերթական չհաջողված քարոզչական հնարք՝ կից «բեմադրությամբ»

Հերթական չհաջողված քարոզչական հնարք՝ կից «բեմադրությամբ»

Փետրվարի 25, 2017 20:33 Իրականությանը չի համապատասխանում:
Ա.Մարտիրոսյան. «Մարտահրավերները հասել են սպառնալիքի մակարդակի»

Ա.Մարտիրոսյան. «Մարտահրավերները հասել են սպառնալիքի մակարդակի»

Փետրվարի 25, 2017 17:23 «Այլևս մարտահրավերներ չկան»:
Ադրբեջանի ԶՈւ հարձակման փորձը (տեսանյութ)

Ադրբեջանի ԶՈւ հարձակման փորձը (տեսանյութ)

Փետրվարի 25, 2017 16:31 Կադրերն արտացոլում են գործողությունները Ակնի ուղղությամբ:
Աղվան Պողոսյան. «Պետք է կոտրենք այս արատավոր համակարգը»

Աղվան Պողոսյան. «Պետք է կոտրենք այս արատավոր համակարգը»

Փետրվարի 25, 2017 15:35 Պետք է հնարավորություն տանք բոլոր երիտասարդներին։
ԱԺ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկողների թիվը 877 է

ԱԺ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկողների թիվը 877 է

Փետրվարի 25, 2017 13:00 Ցուցակները պետք է ներկայացնեն ԱԳՆ-ն եւ ՊՆ-ն:
ԱՀ ՊՆ. «Ինչպե՞ս կարող է պաշտպանվող կողմը զոհեր թողնել չեզոք գոտում»

ԱՀ ՊՆ. «Ինչպե՞ս կարող է պաշտպանվող կողմը զոհեր թողնել չեզոք գոտում»

Փետրվարի 25, 2017 11:19 Իրականության հետ որևէ աղերս չունի:
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. տվել է զոհեր և վիրավորներ

Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. տվել է զոհեր և վիրավորներ

Փետրվարի 25, 2017 10:40 Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում:
Հայաստան այցելելուց հետո ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել

Հայաստան այցելելուց հետո ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել

Փետրվարի 24, 2017 16:35 Շատ կարևոր է, որ վերականգնվի հանրային վստահությունը ժողովրդավարական ընտրական գործընթացի նկատմամբ։