Կարծիք

10.01.2017 16:28


Այս տարի մենք 6 տոննա պակաս հաց ենք արտադրել

Այս տարի մենք 6 տոննա պակաս հաց ենք արտադրել

Հայերն ավելի քի՞չ են սկսել ուտել։ ԱՎԾ-ն շարունակում է հրապարակել տնտեսական վիճակագրությունը, որը վկայում է աղետի մասին։ Այս տարի մենք 6 տոննա պակաս հաց ենք արտադրել և, հետևաբար, կերել։ Դա 2,7 տոկոսով ավելի պակաս է, քան նախորդ տարի։ Գրեթե նույնքանով պակասել է մանրածախ առևտրի ծավալը։

Զարգացած երկրներում նման տատանումները, թերևս, նորմալ են, քանի որ ապահով երկրներում մարդիկ իրենց եկամտի 30-40 տոկոսն են ծախսում հագուստի և սննդի վրա, և նման տատանումները հազվադեպ են պայմանավորված լինում սոցիալական գործոններով։ Բայց Հայաստանում, որտեղ մարդիկ իրենց եկամուտը գրեթե ամբողջությամբ, մի բան էլ՝ պարտք անելով, ծախսում են ֆիզիկական գոյությունը պաշտպանելու վրա, սա իսկապես աղետ է։

Սրան կա երկու բացատրություն՝ կամ մարդիկ սկսել են ավելի քիչ հաց ուտել, կամ էլ պարզապես հաց ուտող չկա. մարդիկ հեռացել են Հայաստանից։

Սա շատ տխուր է, և վատն էլ այն է, որ այս իշխանությունները թքած ունեն նրա վրա, որ վաղը Հայաստանում մարդ չի մնա։ Բայց դա հասկանալի է․ այդ մարդիկ Սահմանադրությունը ոտնահարելով են հասել իշխանության, նրանք ժողովրդից մանդատ չեն ստացել։ Իրենց գլխին «օդից ընկել է» տարեկան մոտ 2,5 մլրդ դոլար՝ մեր պետական բյուջեն․․․հիմա սրանք էլ քանի կարում՝ տանում են, քանի ժողովուրդը չի հասկացել, որ դրանց վռնդելն այնքան էլ բարդ չէ։ Նրանց իշխանությունը պետք է մեկ բանի համար՝ քեշ փողի, նրանք վաղվա օրվա մասին չեն մտածում, քանի կարում՝ տանում են։ Որովհետև վախենում են մեզանից․․․մենք պարզապես դեռ չենք գիտակցել, թե ինչքան ուժեղ ենք․․․իսկ իրենք դա վաղուց գիտեն։

Հ․գ․ Դրա համար է նաև, որ ականջ կտրող և անզեն աղջկա վրա նռնակ նետող Լևոն Երանոսյանը մեդալներ ու նոր կոչումներ է ստանում։ Ինքն ու իր նմաններն են այսօրվա իշխանության միակ հույսը։

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը