Կարծիք

Հունվար 10, 2017 17:58

Այս ընտրությունները ճակատագրական են

Այս ընտրությունները ճակատագրական են

Ամեն համապետական ընտրություններից առաջ մեզ ասում են, թե «թեժ իրադարձություններ» են սպասվում, բայց այդ թեժությունը սահմանափակվում է իշխանության կողմից մի 2 քյաբաբով ու մի շիշ ջերմուկով գնված հանձնաժողովականների լկտի պահվածքով ու դիտորդների հետ ընդհարումներով։

Կասկածից վեր է, որ այս տարի նույնպես Սերժ Սարգսյանը կանի հնարավոր ամեն ինչ՝ իշխանությունը բաց չթողնելու համար։ Դա իր համար կենսական նշանակություն ունի։ Բայց հասարակությունը պետք է հասկանա, որ այս ընտրությունները ճակատագրական են նաև բոլորիս համար։ Նոր Սահմանադրությունով, որն ընդունվեց հին Սահմանադրության կոպիտ խախտումներով, խորհրդարանական ընտրությունները միակ համապետական ընտրություններն են. մենք ընտրելու ենք մարդկանց, որոնք որոշելու են մեր երկրի ճակատագիրը, պատասխանատվություն են ստանձնելու մեր անվտանգության և բարեկեցության համար։

Եվ եթե մենք ոչինչ չձեռնարկենք, իշխանությունը կմնա Սերժ Սարգսյանի ձեռքում՝ իր բոլոր բացասական հետևանքներով․․․դրանից հետո «ապրիլյան պատերազմն էլ» մեզ «զբոսանք» կթվա, 30 տոկոս աղքատությունն էլ կդառնա կառավարության ծրագրային մաս։ Այս մարդիկ հետևողականորեն կործանում են մեր երկիրը, և ոչինչ նրանց չի կարող կանգնեցնել․․․բացի հասարակությունից, բացի բոլորիցս։

Հասարակությունը թերևս պատրաստ է այս փոփոխություններին, և այստեղ մեծ գործ ունեն նաև բոլոր քաղաքական ուժերը։ Այս պահին անհրաժեշտ է մի կողմ դնել բոլոր ներքին տարաձայնությունները և միասնական փորձել փրկել երկիրը կործանումից։ Հենց այսպես պետք է դրվի խնդիրը, և հենց այսպիսի գիտակցումով այն պետք է լուծվի։

Մենք պետք է գիտակցենք, որ երկրի ներսում թշնամի չեն փնտրում․ մենք պարզապես սիրում ենք մեր երկիրը և ցանկանում բարեկեցիկ ապրել այստեղ։ Իսկ դրան խոչընդոտողներն իրենք են մեզ թշնամի հայտարարում, և նրանց պետք է չեզոքացնել։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Դաշինքի գործունեությունը մեծ վտանգ է ներկայացնում իշխանության համար

Դաշինքի գործունեությունը մեծ վտանգ է ներկայացնում իշխանության համար

Փետրվարի 18, 2017 21:32 Օսկանյանի հետ կապված այս իրադարձությունը կրում է բացառապես քաղաքական բնույթ։
Օսկանյանի նկատմամբ հետապնդումներ սկսելու շարժառիթները բացառապես քաղաքական են

Օսկանյանի նկատմամբ հետապնդումներ սկսելու շարժառիթները բացառապես քաղաքական են

Փետրվարի 18, 2017 18:52 Իսկապես իշխանությունը մտահոգվելու առիթ ունի։
Ախր, չափից ավելի ճղճիմ եք

Ախր, չափից ավելի ճղճիմ եք

Փետրվարի 18, 2017 13:50 Հաստիքով հազիվ ստատուս գրող են «աշխատում»` դրանց դիմաց ստանալով կոպեկներ:
Էդ խեղճ մարդու շալվարը մաշվել է

Էդ խեղճ մարդու շալվարը մաշվել է

Փետրվարի 18, 2017 07:55 Խմում է ու ընտրապայքարի մասնակից ուժերի ու դաշինքների համար տոկոսներ է գրում։
Ներմուծել են Վրաստան, թուրք առևտրականները՝ Թուրքիայից

Ներմուծել են Վրաստան, թուրք առևտրականները՝ Թուրքիայից

Փետրվարի 17, 2017 21:46 Բացարձակ անարգանք է քրիստոնեական արժեքների նկատմամբ։
Հանրապետականը խոստովանել է, որ ՀՀԿ-ն մարդ-կուսակցություն է

Հանրապետականը խոստովանել է, որ ՀՀԿ-ն մարդ-կուսակցություն է

Փետրվարի 17, 2017 13:02 Մարգարիտ Եսայանը խաղաքարտերը բացում է։
Մասիվի հիվանդանոցում պարտադրում են ՀՀԿ-ին ընտրել

Մասիվի հիվանդանոցում պարտադրում են ՀՀԿ-ին ընտրել

Փետրվարի 17, 2017 11:50 Հակառակ դեպքում կարող են աշխատանքը կորցնել:
ՀՀԿ-ն աղջիկ ուզելու է գնո՞ւմ, թե՞ Մարտի 8 նշելու

ՀՀԿ-ն աղջիկ ուզելու է գնո՞ւմ, թե՞ Մարտի 8 նշելու

Փետրվարի 17, 2017 07:58 Միանգամից հարսի շոր, քող, սինի-մինի էլ տանեին, էլի..
Ահա այն ամենն, ինչ անհրաժեշտ է իմանալ ՀՀԿ-ի ցուցակի մասին

Ահա այն ամենն, ինչ անհրաժեշտ է իմանալ ՀՀԿ-ի ցուցակի մասին

Փետրվարի 16, 2017 20:19 «Ինծելիգետների» առաջին տասը գնալու են կառավարություն։
Նախընտրական շրջանում իր գործընկերոջը «շան տղա» է անվանում

Նախընտրական շրջանում իր գործընկերոջը «շան տղա» է անվանում

Փետրվարի 16, 2017 12:29 «Շանտղությունը» քաղաքական կատեգորիա են դարձրել։
Թող մենք համախմբվենք ու հզորանանք, իսկ դուք հա քննադատեք

Թող մենք համախմբվենք ու հզորանանք, իսկ դուք հա քննադատեք

Փետրվարի 16, 2017 11:06 Քննադատողները վերջին 10 տարվա ընթացքում մարդկանց հասցրեցին թշվառության:
Նախընտրական փուլում ի հայտ են գալիս մարդկանց բոլոր բացասական կողմերը

Նախընտրական փուլում ի հայտ են գալիս մարդկանց բոլոր բացասական կողմերը

Փետրվարի 16, 2017 10:31 Երկերեսանիությունը, դավաճանությունը։
Խե՜ղճ Աստվածաշունչ, վայթե քեզ էլ բռնեն ու մտցնեն իրենց նախընտրական ծրագրի մեջ

Խե՜ղճ Աստվածաշունչ, վայթե քեզ էլ բռնեն ու մտցնեն իրենց նախընտրական ծրագրի մեջ

Փետրվարի 16, 2017 08:34 Չէ՞ որ իրենք տասը պատվիրանները սրբորեն պահպանում են։
Պատերազմը քթներիս տակ է, նախարարը պետք է քարոզ անի, փող բաժանի

Պատերազմը քթներիս տակ է, նախարարը պետք է քարոզ անի, փող բաժանի

Փետրվարի 15, 2017 16:41 Ձայներ հավաքի, տոկոս խփի։
Ի տարբերություն Վիգեն Սարգսյանի՝ Սեյրան Օհանյանի հեղինակությունը բանակում մնում է բարձր

Ի տարբերություն Վիգեն Սարգսյանի՝ Սեյրան Օհանյանի հեղինակությունը բանակում մնում է բարձր

Փետրվարի 15, 2017 10:07 Թե՛ զինվորների եւ թե՛ սպայական կազմի շրջանում։

Հրդեհ Այգեշատ գյուղում

Փետրվարի 19, 2017 10:15