Հետաքրքրաշարժ մաթեմատիկա կամ ասք լեգիտիմության մասին

Հետաքրքրաշարժ մաթեմատիկա կամ ասք լեգիտիմության մասին

Ապրիլ 23, 2017 19:59 10 տարվա համապետական (չ)ընտրությունների արդյունքները։
Սեկտայի վերածված համույթի արարողակարգ

Սեկտայի վերածված համույթի արարողակարգ

Ապրիլ 23, 2017 19:50 Դրոշի այրումը կուսակցական ինքնության և սեփական գոյությունը իմաստավորելու մարող ճիգ է։

Քաղաքական

Հունվար 11, 2017 13:47

ԼՀԿ–ն, ԲՀԿ–ն և ՀՎԿ–ն ստորագրել են Վանաձորի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու առաջարկը

ԼՀԿ–ն, ԲՀԿ–ն և ՀՎԿ–ն  ստորագրել են Վանաձորի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու առաջարկը

Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների ղեկավարության կողմից ստորագրվել է Վանաձոր քաղաքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ կառավարությանն ուղղված առաջարկը: Փաստաթուղթը կրում է ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական բնույթ և հիմնավորումներ:

Իրավական մասով հիմնավորվում է, որ խախտվում են տեղական ինքնակառավարման վերաբերյալ սահմանադրական նորմերը՝ մասնավորապես Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման իրավունքն ու հնարավորությունը, ինչպես նաև ավագանու աշնանային նստաշրջանը չկայանալու արդյունքում կառավարությունը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով լիազորված է վաղաժամկետ դադարեցնելու համայնքի ավագանու լիազորություններն ու միաժամանակ նշանակել նոր ընտրություն:

Ինչ վերաբերում է քաղաքական մասին, ապա այստեղ կարևոր է, որ ստեղծված իրավիճակն առաջացել է ոչ թե որևէ ժամանակավոր խնդրի պատճառով, որի չլուծված լինելը խոչընդոտել է նիստերի գումարմանը, այլ այն պայմանավորված է քաղաքական հայացքների և սկզբունքների խորը տարբերությամբ, որն ակնհայտ է, որ չի կարող շտկվել նաև առաջիկա 3 ամիսների ընթացքում։ Այսպիսով՝ կառավարությանն առաջարկվում է վաղաժամկետ դադարեցնել Վանաձոր քաղաքի գործող ավագանու լիազորությունները և նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության լրատվական ծառայություն

11 հունվարի 2017թ.

Հայաստանի Հանրապետության վարչապետ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Կարապետյան,

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ «Սահմանադրություն») 9-րդ հոդվածի ուժով՝ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը: Սահմանադրության 179-րդ հոդվածի 1-ին մասով՝ տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը: «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 07-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ «Օրենք») 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում (միևնույն կարգավորումն է նախատեսվում նաև նախկին խմբագրությամբ օրենքի 21.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով): Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ (նախկին խմբագրությամբ՝ 21.1-ին հոդվածի 3-րդ մաս): Ըստ Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի՝ ավագանու հերթական նստաշրջանները գումարվում են փետրվարի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև հունիսի վերջին չորեքշաբթին և սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև դեկտեմբերի վերջին չորեքշաբթին: Նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր ամիս հրավիրվում է ավագանու առնվազն մեկ նիստ: Տվյալ պարագայում Վանաձոր քաղաքում 2016 թվականի հոկտեմբերի 10-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրությունից ի վեր որևէ անգամ ավագանու ինչպես հերթական, այնպես էլ արտահերթ նիստ չի գումարվել, քանի որ համայնքի ղեկավարը վայելում է 33 ավագանու անդամներից միայն 15-ի վստահությունը՝ «Հանրապետական» (13) և «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» (2) խմբակցություններից: Այսինքն, համայնքի ղեկավարը չունի քաղաքական մեծամասնություն, ինչն անհրաժեշտ նախապայման է Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում տեղական ինքնակառավարման գործող օրենքով սահմանված առանձնահատկություններից ելնելով։ Այսպիսով, քաղաքական մեծամասնություն չունեցող քաղաքապետն անհամատեղելի է ավագանու մեծամասնության հետ և ըստ այդմ փաստացի անգործունակ, ինչի հետևանքով պարբերաբար՝ առնվազն ամիսը 1 անգամ խախտվում է Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև համայնքի տեղական ինքնակառավարման իրավունքը՝ իր հետ բերելով միայն բացասական հետևանքներ: Փաստն այն է, որ ստեղծված իրավիճակն առաջացել է ոչ թե որևէ ժամանակավոր խնդրի պատճառով, որի չլուծված լինելը խոչընդոտել է նիստերի գումարմանը, այլ պայմանավորված է քաղաքական հայացքներով և սկզբունքներով, որոնք չեն կարող վերանայվել նաև առաջիկա 3 ամիսների ընթացքում։ Կառավարման ստեղծված ճգնաժամային իրավիճակը հանգուցալուծելու երկու տարբերակ կա՝ առաջին ելքը համայնքի ղեկավարի հրաժարականն է, սակայն վերջինս հայտարարում է, որ հրաժարական չի տալու։ Միակ լուծումը մնում է կառավարության կողմից ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը: Հաշվի առնելով վերոշարադրյալը և հիմք ընդունելով Սահմանադրության 2-րդ և 9-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առաջարկում ենք իրականացնել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով իրեն վերապահված լիազորությունները, մասնավորապես՝ վաղաժամկետ դադարեցնել Վանաձոր քաղաքի գործող ավագանու լիազորությունները և միաժամանակ նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ

«Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆ

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Ես հանգիստ չեմ մնա, քանի դեռ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Բրեդ Շերման

Ես հանգիստ չեմ մնա, քանի դեռ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Բրեդ Շերման

Ապրիլ 22, 2017 12:37 «Ցեղասպանության հերքումը ցեղասպանության վերջին քայլն է»։
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ

Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ

Ապրիլ 22, 2017 09:18 Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 520 կրակոց:
ԱՄՆ Վայոմինգ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Վայոմինգ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Ապրիլ 22, 2017 08:31 Դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 45-րդ նահանգը։
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին (տեսանյութ)

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին (տեսանյութ)

Ապրիլ 21, 2017 14:35 Քննարկվել է ԵԱՀԿ ավստրիական նախագահության առաջնայնությունների կատարման ընթացքը։
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է

Ապրիլ 21, 2017 11:00 Գործում է «Թեժ գիծ»:
Դատարանը մերժել է Սամվել Բաբայանին կալանքից ազատելու դիմումը

Դատարանը մերժել է Սամվել Բաբայանին կալանքից ազատելու դիմումը

Ապրիլ 21, 2017 10:15 Եթե Վճռաբեկ դատարանն էլ մերժի, դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Քաղաքական խորհրդատվություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ–ների միջև

Քաղաքական խորհրդատվություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ–ների միջև

Ապրիլ 20, 2017 16:00 Անվտանգության արդի խնդիրների շուրջ:
«Ցանկալի է այն լուծումը, որով Ղարաբաղը կվերամիավորվի Հայաստանի հետ»

«Ցանկալի է այն լուծումը, որով Ղարաբաղը կվերամիավորվի Հայաստանի հետ»

Ապրիլ 19, 2017 15:13 ԵՄ–ին Թուրքիայի անդամակցությանը դեմ է։
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Նիկոլա Դյուպոն-Էնյանը՝ ԼՂ խնդրի մասին

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Նիկոլա Դյուպոն-Էնյանը՝ ԼՂ խնդրի մասին

Ապրիլ 19, 2017 10:10 Պետք է շարունակենք խաղաղ գործընթացը։
Ադրբեջանական զինուժը կիրառել է ձեռքի հակատանկային նռնականետ

Ադրբեջանական զինուժը կիրառել է ձեռքի հակատանկային նռնականետ

Ապրիլ 19, 2017 09:07 Շփման գծի հյուսիսային ուղղությամբ:
Էդ. Նալբանդյանն ընդունել է Սերբիայի նորանշանակ դեսպանին

Էդ. Նալբանդյանն ընդունել է Սերբիայի նորանշանակ դեսպանին

Ապրիլ 18, 2017 16:45 Հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Ադրբեջանական զինուժն ակտիվորեն կիրառել է դիպուկահար հրացաններ

Ադրբեջանական զինուժն ակտիվորեն կիրառել է դիպուկահար հրացաններ

Ապրիլ 18, 2017 09:17 Շփման գծի հարավային, արևելյան և հյուսիսարևելայն ուղղությամբ։
Հակառակորդը հրադադարը խախտել է 25 անգամ

Հակառակորդը հրադադարը խախտել է 25 անգամ

Ապրիլ 16, 2017 10:32 Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 450 կրակոց:
ՕՐՕ-ի հայտարարությունը իշխանությունների՝ վերջին օրերին սաստկացած ապօրինությունների վերաբերյալ

ՕՐՕ-ի հայտարարությունը իշխանությունների՝ վերջին օրերին սաստկացած ապօրինությունների վերաբերյալ

Ապրիլ 15, 2017 19:24 Ապրիլի 2-ի կեղծված ընտրություններին հետևեցին իշխանությունների ոչ պակաս զազրելի գործողությունները: