Լրահոս

Հունվար 11, 2017 16:05

Վրաստանն ու «Գազպրոմը» համաձայնության են եկել դեպի Հայաստան գազի տարանցման պայմանների շուրջ

Վրաստանն ու «Գազպրոմը» համաձայնության են եկել դեպի Հայաստան գազի տարանցման պայմանների շուրջ

Վրաստանը և ռուսական «Գազպրոմ» ընկերությունը համաձայնության են եկել Հայաստանին մատակարարվող գազի տարանցման պայմանների շուրջ։ Ըստ այդմ՝ Վրաստանը դրամական փոխհատուցում կստանա իր տարածքով դեպի Հայաստանի ռուսական գազի փոխադրման համար: Այս մասին, ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:

Կալաձեի խոսքով՝ Վրաստանը «Գազպրոմից» կկարողանա գազ գնել 1000 խմ–ի դիմաց 185 դոլարով ավելի վաղ հայտարարված 215 դոլարի փոխարեն:

Պայմանագիրը ստորագրվելու է երկու տարի ժամկետով: Առաջին տարում «Գազպրոմը» մասնակիորեն Վրաստանին կվճարի նաև գազով: Եթե Վրաստանը Ռուսաստանից լրացուցիչ գազ գնելու կարիք ունենա, ապա կգնի 185, այլ ոչ թե 215 դոլարով:

«Կառավարությունը քննարկել է այդ առաջարկը և որոշել ձևակերպել համաձայնագիրը: Ըստ պայմանագրի՝ Վրաստանի կախվածությունը ռուսական էներգակրից չի աճում, փոխվում է միայն վճարման ձևը, ինչը ենթադրում է Հայաստան տեղափոխվող գազի դիմաց անցնել ֆինանսական վճարի: Ինչ վերաբերում է փոխադրման արժեքին, այն կլինի Եվրոպայում ամենաբարձր արժեքներից մեկը»,- կառավարության նիստից հետո ասել է Կալաձեն լրագրողներին:

Վրաստանը ռուսական գազ չի գնում 2007–ից ի վեր: Վերջին տարիներին Վրաստանի գազամատակարարման 88%-ն իրականացնում է Ադրբեջանը, իսկ 12%-ն ապահովվում է Վրաստանի տարածքով Հայաստան տեղափոխվող ռուսական գազի հաշվին:

7or.am

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Երևանում բախվել են տնօրենի BMW-ն և «Եվրոֆուտբոլ»-ի օպերատորի ՎԱԶ 21 703-ը

Երևանում բախվել են տնօրենի BMW-ն և «Եվրոֆուտբոլ»-ի օպերատորի ՎԱԶ 21 703-ը

Հունվար 22, 2017 23:47 Հիվանդանոց է տեղափոխվել համակարգչային ծրագրավորողը։
Գյումրիում հայտնաբերվել է դի

Գյումրիում հայտնաբերվել է դի

Հունվար 22, 2017 23:07 Հյուրասենյակի հատակին։
Կրասնոդարում միկրոավտոբուս է շրջվել․ 9 ՀՀ քաղաքացի հոսպիտալացվել է

Կրասնոդարում միկրոավտոբուս է շրջվել․ 9 ՀՀ քաղաքացի հոսպիտալացվել է

Հունվար 22, 2017 22:59 Տուժածների անունները հայտնի են։
Բաղրամյանի և Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է

Բաղրամյանի և Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է

Հունվար 22, 2017 22:48 Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Արտաշիսյան փողոցում գտնվող հացատանը հրդեհ է բռնկվել

Արտաշիսյան փողոցում գտնվող հացատանը հրդեհ է բռնկվել

Հունվար 22, 2017 14:04 Մասնակի այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը:
Երևանում՝ խոհանոցի հատակին, հայտնաբերվել է դի

Երևանում՝ խոհանոցի հատակին, հայտնաբերվել է դի

Հունվար 22, 2017 13:59 Չի արձագանքել դռան թակոցներին և հեռախոսազանգերին։
Առաջիկա 3 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 3 օրվա եղանակի կանխատեսում

Հունվար 22, 2017 13:54 Սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հող տալու լուրերի մասին խոսակցությունները Սերժ Սարգսյանն «ախմախություն» է որակել

Հող տալու լուրերի մասին խոսակցությունները Սերժ Սարգսյանն «ախմախություն» է որակել

Հունվար 22, 2017 13:21 Ամենակարևորը ԼՂ կարգավիճակի որոշումն է։
Հերթական խոշոր ավտովթարը պետական պաշտոնյային պատկանող ավտոմեքենայի մասնակցությամբ. կա 1 զոհ, 1 վիրավոր

Հերթական խոշոր ավտովթարը պետական պաշտոնյային պատկանող ավտոմեքենայի մասնակցությամբ. կա 1 զոհ, 1 վիրավոր

Հունվար 22, 2017 13:00 Բախվել են Opel-ը, Mercedes-ն ու Lexus-ը. վերջինն էլ՝ դեղատան ցուցափեղկին։
Մի շարք ավտոճանապարհների մերկասառույց է

Մի շարք ավտոճանապարհների մերկասառույց է

Հունվար 22, 2017 12:56 Արարատի մարզում և Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ:
Սերժ Սարգսյան․ «Այն, որ Ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումից հետո խաղաղապահ ուժեր ի վերջո տեղակայվելու են, միանշանակ է»

Սերժ Սարգսյան․ «Այն, որ Ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումից հետո խաղաղապահ ուժեր ի վերջո տեղակայվելու են, միանշանակ է»

Հունվար 22, 2017 12:13 «Խաղաղապահ ուժեր տեղակայելու շուրջ բանակցություններ չեն ընթանում»։
Արթիկի ավտոճանապարհներին մառախուղ է

Արթիկի ավտոճանապարհներին մառախուղ է

Հունվար 22, 2017 12:03 Գորիսի տարածաշրջանի ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է:
Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է

Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է

Հունվար 22, 2017 08:31 Ստեղծագործել է տարբեր ոճերով։
Նորատուս գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ

Նորատուս գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ

Հունվար 21, 2017 22:31 Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Գյումրիում եռյակ է ծնվել (տեսանյութ)

Գյումրիում եռյակ է ծնվել (տեսանյութ)

Հունվար 21, 2017 22:04 Լույս աշխարհ են եկել առանց բարդությունների: