Քաղաքական

13.01.2017 12:42


Կարեն Կարապետյանն ասել է, որ եթե չհամապատասխանեն փաստաթղթերը, նախընտրական ցուցակում ինքը չի լինի (տեսանյութ)

Կարեն Կարապետյանն ասել է, որ եթե չհամապատասխանեն փաստաթղթերը, նախընտրական ցուցակում ինքը չի լինի (տեսանյութ)

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել և ամփոփել իր պաշտոնավարման 100 օրը:

Անդրադառնալով խորհրդարանական առաջիկա ընտրություններին՝ նա նշել է, թե իր աշխատանքով է քարոզելու: Ինչ վերաբերում է վերջին հինգ տարում Հայաստանում մշտական չբնակվելուն, ինչը թեկնածությունն առաջադրելու խոչընդոտ կարող է լինել, նա ընդգծել է.

–Վերջին տարիներին ՀՀ քաղաքացի եմ, ապրել եմ Երևանից դուրս։ Իմ բացակայության օրերի քանակը համապատասխանում է սահմանափակումին, որպեսզի լինեմ ՀՀԿ ցուցակում կամ չլինեմ, ես դա չգիտեմ, բայց եթե չի համապատասխանում, ապա ես ցուցակում չեմ լինի։

Նաև նշել է, որ իրեն ՀՀԿ շտաբի պետի առաջարկ չի եղել, իսկ եթե լինի էլ, չի ընդունի:

Կ.Կարապետյանը նաև նշել է, որ չի հրաժարվում իր ասած «պրիմիտիվ գողություն» արտահայտությունից։

–Միգուցե էմոցիոնալ է հնչել դա, բայց քրեական գործ կարող է իմ նշած ոլորտի մեջ չլինի։ Իմ ասածն ընդամենը մեր ծախսերի արդյունավետությունն է: Իմ խնդիրը ոչ թե մարդ բռնելն է, այլ այդ ֆինանսական հոսքերի կառավարումը,–ասել է նա։

Ասուլիսի ամբողջական տեսանյութը՝ ստորև։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը