Կարծիք

15.01.2017 11:57


Լևոն Տեր-Պետրոսյանին ուզում եմ տալ մի հարց

Լևոն Տեր-Պետրոսյանին ուզում եմ տալ մի հարց

Հայաստանի առաջին նախագահը ունի խարիզմա,
և բոլոր խարիզմատիկ գործիչների նման,
ունի պաշտողներ,
ունի դիվականացնողներ։
Դրանց թիվը պարբերաբար փոխվում ա,
մեկ առաջիններն են գերակշռում, մեկ երկրորդները,
բայց երկուսն էլ միշտ կան,
ու երբ առաջին նախագահը խոսում ա,
ոնց որ խոսեց անցած դեկտեմբերին, ՀԱԿ համագումարում,
պաշտողների և դիվականացնողների միջև անմիջապես խաղարկվում ա
սպիտակների ու սևերի սրբազան պատերազմը,
որը վարագույրի պես ծածկում ա ասվածի բուն իմաստը
և դրա հնարավոր հետևանքները։

Ես ոչ առաջին նախագահին պաշտողների մեջ եմ,
ոչ դիվականացնողների,
դրա համար էլ ուզում եմ անջատել
սրբազան պատերազմ խաղարկող էդ կինոն,
և որպես մարդը մարդուն,
Լևոն Տեր-Պետրոսյանին ուզում եմ տալ մի հարց։

Եթե համոզված եք
և միշտ համոզված եք եղել,
ոնց որ դեկտեմբերի ելույթում ասեցիք,
թե Հայաստանի թիվ մեկ խնդիրը
Ադրբեջանի հետ հաշտություն կնքելն ա,
իսկ մնացած հարցերը՝
աղքատությունը, արդարության բացակայությունը, կոռուպցիան,
ընդամենը դրա հետևանքն են՝ այսբերգի երևացող մասը,
ինչո՞ւ ուրեմն դուք
2007-2008-ին, Ազատության հրապարակում,
հազար հազարների առաջ,
խոսում էիք ավազակապետության դեմ պայքարից,
այլ ոչ թե նրանից, ինչը, ձեր կարծիքով, ամենակարևորն ա։
Գուցե է՞ն պատճառով, որ էդ դեպքում
ձեր թեկնածությունը կպաշտպանեին ոչ թե հազար հազարներ,
այլ ընդամենը մի փոքր խումբ մարդիկ։
Բայց չէ՞ որ սա, մարդկային պարզ լեզվով ասած,
կոչվում ա՝ խաբել։

Մարինե Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը