Կարծիք

16.01.2017 12:01


Ադրբեջանական հաքերները սկսել են կոտրել ֆեյսբուքյան հայկական հաշիվները

Ադրբեջանական հաքերները սկսել են կոտրել ֆեյսբուքյան հայկական հաշիվները

Հարգելի՛ հայրենակիցներ, ադրբեջանական հաքերներն արդեն մի քանի օր հարձակվում են հայկական ֆեյսբուքյան հաշիվների վրա, կոտրում դրանք եւ տեղադրում իրենց մեռելի նկարը։

Այս կապակցությամբ մի քանի բան եմ ուզում ասել․

ա․ եթե ձեզ կոտրել են, դա ձեր մեղքն է։ Քանի որ ադրբեջանական հաքերները եսիմ ինչ բաներ չեն անում,«Ֆեյսբուքը չեն կոտրում»։ Կոտրում են մարդկանց։

բ․ Հիմնականում հաշիվները կոտրում են մի քանի ձեւով։ Կամ դուք նույն գաղտնաբառն օգտագործում եք մի քանի տեղ, և դա արդեն խնդիր է։ Այն միշտ պետք է տարբերվի։ Կամ կեղծ հղում են ուղարկում, որը տեսքով նման է ՖԲ֊ին կամ ձեր մեյլին։ Երբեք մի՛ կտտացրեք հղումներին․ ձեռքով հավաքեք։ Նույնիսկ եթե հղումն ընկեր է ուղարկել։ Իրեն էլ կարող է կոտրած լինեն։

գ․ ՖԲ հաշիվը պաշտպանելու համար կիրառեք քայլերը, որ տրված են այստեղ՝ http://www.banman.am/2014/01/facebook.html

դ․ Հարեւանները հարձակումները շարունակելու են:

Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը