Կարծիք

17.01.2017 13:34


Հայաստանում դեռ կան առողջ ուժեր, որոնց միավորումը թույլ կտա մեզ ձևավորել լեգիտիմ իշխանություն

Հայաստանում դեռ կան առողջ ուժեր, որոնց միավորումը թույլ կտա մեզ ձևավորել լեգիտիմ իշխանություն

Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ դաշինքի շուրջ բանակցությունները հասել են եզրափակիչ փուլ, և շուտով կտեսնենք, թե ինչպիսի թիմով է պաշտպանության նախկին նախարարը մտնելու քաղաքական պայքար։ Որոշակի հստակություն այս իմաստով արդեն կա, որոշ քաղաքական գործիչներ արդեն իսկ հայտարարություններ են արել Սեյրան Օհանյանին սատարելու, նրա հետ միասին այս ճանապարհն անցնելու մասին։

Չնայած բոլոր բարդություններին՝ Հայաստանում դեռ կան առողջ ուժեր, որոնց միավորումը թույլ կտա մեզ ձևավորել լեգիտիմ իշխանություն, որը կկարողանա լուծել այն խնդիրները, որոնց մասին այսքան խոսվում է՝ տնտեսական ու քաղաքական ճգնաժամ, աղքատություն, գործազրկություն։ Նոր իշխանությունը պետք է ներկայացնի նաև զարգացման ծրագիր և հստակ դիրքորոշում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Սեյրան Օհանյանը դա արդեն անում է, և շուտով կտեսնենք նաև «ճանապարհային քարտեզը»։

Այս պահին կարևոր է չհապաղել, շատ քիչ ժամանակ է մնացել մինչև ընտրությունները, և հանրությունը պետք է հստակ տեսնի՝ ինչի համար է քվեարկում և ում օգտին։ Համոզված եմ, որ գեներալի զինվորական կարգապահությունն այս հարցում կօգնի Սեյրան Օհանյանին, և ամեն ինչ կլինի իր ժամանակին։

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը